• Latest news

Մաշկի քաղցկեղի ճառագայթային բուժում. Որ դեպքերում է այն կիրառվում

11 հուլիսի, 2025  10:30

Մաշկի քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների ամենատարածված ձևերից մեկն է։ Շատ դեպքերում բուժման հիմնական մեթոդը վիրահատական միջամտությունն է։ Սակայն կան իրավիճակներ, երբ վիրահատությունն անհնար է կամ անցանկալի. այդ դեպքում կիրառվում է ժամանակակից ճառագայթային թերապիան։

Մաշկի քաղցկեղի բուժման մարտավարության վերաբերյալ որոշումն ընդունվում է անհատապես՝ կախված ուռուցքի տեղակայումից, հիվանդության փուլից և բուժառուի ընդհանուր վիճակից։

Բարդ անատոմիական հատվածներում՝ դեմքին, ականջների, կոպերի կամ քթի հատվածում, վիրահատական բուժումը հաճախ կապված է կոսմետիկ դժվարությունների հետ։ Նման դեպքերում բժիշկներն ընտրում են ոչ թե նշտարը, այլ թիրախային ճառագայթումը։

Ճառագայթային թերապիան կարող է իրականացվել երկու եղանակով. հեռավար՝ գծային արագացուցիչի միջոցով կամ տեղային՝ բրախիթերապիայի տեսքով, երբ ճառագայթման աղբյուրը տեղադրվում է ուռուցքին հնարավորինս մոտ։

Մանրամասները տեսանյութում ներկայացնում են Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll