Սննդակարգում մի շարք բուսական և մեկ կենդանական ծագման մթերք ներառելը կարող է օգնել խոլեստերինի մակարդակի իջեցմանը։ Դրա մասին Terra-ին տված հարցազրույցում հայտնել է Բրազիլիայի համալսարանի սննդաբան Ջոանա Լյուսիկը։
Նրա բնորոշմամբ՝ ընկույզը, ավոկադոն, սառը մզվածքի ձիթապտղի յուղը, չիա սերմերը, մակադամիան, պիստակը, կտավատի սերմերը և ձուկը դրական ազդեցություն ունեն։ Նշված մթերքները հարուստ են առողջ մոնոչհագեցած ճարպերով, դրանց թվում՝ օլեինաթթվով և օմեգա-3-ով։ Դրանք միաժամանակ սննդային մանրաթելեր են պարունակում, որոնք աղիքներում նվազեցնում են խոլեստերինի յուրացումը։
Լյուսիկը շեշտել է, որ սաղմոնը, օմեգա-3-ից զատ, օրգանիզմին կալիում և մագնեզիում է մատակարարում, որոնք օգնում են կարգավորել արյան ճնշումը, բարելավել արյան շրջանառությունը և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
Բժիշկը հիշեցրել է, որ խոլեստերինը բոլոր կենդանիների և մարդկանց բջջային թաղանթների մի մասն է։ Այդ ճարպանման նյութը կարևոր դեր է խաղում բջջային գործառույթների կարգավորման գործում. առանց դրա լեղաթթուները, D վիտամինն ու որոշ հորմոններ չէին կարող սինթեզվել։
Փորձագետը պարզաբանել է, որ խոլեստերինի բարձր մակարդակը համարվում է վտանգավոր. այդ պաթոլոգիայի դեպքում մեծանում է աթերոսկլերոզի զարգացման վտանգը: Խոլեստերինի ավելցուկը հաճախ առաջանում է սննդակարգում պարզ ածխաջրերի, հագեցած և տրանս ճարպերի ավելցուկից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում