• Latest news

Ինչպե՞ս է սննդակարգն ազդում քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. գիտնականների խորհուրդները

13 սեպտեմբերի, 2025  00:19

Գերմանիայում քաղցկեղի մոտ 200 հազար դեպք կարող էր կանխվել կենսակերպի փոփոխությամբ, ըստ Գերմանական քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի (DKFZ) ուսումնասիրության, որը կազմում է երկրում բոլոր դեպքերի մոտ 40%-ը։ Փորձագետները մինչև սեպտեմբերի 8-ը տևած քաղցկեղի կանխարգելման շաբաթվա շրջանակում պատմել են իրենց խորհուրդների մասին, գրում է Tagesschau-ն։

Հիմնական ռիսկի գործոնը, որի վրա կարելի է ազդել, ծխելն է։ Եթե խոսենք սննդակարգի մասին, ալկոհոլն առաջին տեղում է. այն մեծացնում է լյարդի և կերակրափողի համար ռիսկերը։ Հիվանդանալու հավանականությունը ևս մեծանում է մարմնի զանգվածի ինդեքսի աճին զուհգահեռ, իսկ բարձր կալորիականությամբ սննդակարգերը և ճարպակալումը նպաստում են խրոնիկական բորբոքմումներին։

Գիտնականները «քաղցկեղածին» են համարում վերամշակված, այսինքն՝ աղի, չորացրած, խմորված, ապխտած և այլ կերպ մշակվածը միսը, դրանց թվում են դասվում նրբերշիկը, խոզապուխտը, երշիկեղենը, պահածոյացված միսը և կիսաֆաբրիկատները։

Կա՞ արդյոք «պաշտպանիչ» սննդամթերք։ Գիտնականները կարծում են, որ «բուսական սննդամթերքներով հարուստ բազմազան սննդակարգը», որը ուղեկցվում է ֆիզիկական վարժություններով, պարզապես կնվազեցնի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Կանաչ թեյը կարող է միաժամանակ նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը։

«Կանոնավոր կերպով ուտեք ամբողջահատիկ մթերքներ, լոբազգիներ, միրգ և բանջարեղեն, հազվադեպ՝ բարձր կալորիականությամբ սնունդ և վերամշակված միս։ Խուսափեք շաքարային ըմպելիքներից, խմեք քիչ, իսկ ոգելից խմիչքն ամեն ամեն օր մի խմեք»,- ամփոփել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll