Բրիտանական Մերսիսայդից վերակենդանացման բաժանմունքի 26-ամյա բուժքույր Սոֆի Ֆեյը բախվել է հազվագյուտ ախտորոշման, որը հանգեցրել է նրա ոտքի անդամահատմանը (ամպուտացիա), գրում է The Independent-ը։
2024 թվականի մարտին նա ցավ է նկատել աջ ծնկի ետևում։ Սկզբում նա դա վերագրել է մկանային վնասվածքին, քանի որ վերջերս էր սկսել աշխատել անձնական մարզչի հետ։
Սակայն ժամանակի ընթացքում ցավն ուժեղացել է, իսկ նրա սրունքն սկսել է ուռչել և տաքանալ։ Գործընկերներն ուշադրություն են դարձրել փոփոխություններին և Սոֆին դիմել է բժշկական օգնության։ Մի քանի զննումներից հետո, ներառյալ ՄՌՏ-ն, նրան ախտորոշել են իլիկաձև բջջային տիպի սարկոմա՝ փափուկ հյուսվածքների չափազանց հազվագյուտ ուռուցք։
Ուռուցքն ամբողջությամբ կլանել էր նրա սրունքի մկանները, ներառյալ արյան անոթներն ու նյարդերը, ինչի պատճառով այն անհնար էր դարձել հեռացնել առանց անդամահատման։
2024 թվականի դեկտեմբերին Սոֆին ծնկից վեր անդամահատման (ամպուտացիա) է ենթարկվել։ Վերականգնումը հաջող է անցել և նա սկսել է ադապտացվել պրոթեզով կյանքին։
Սոֆին կիսվում է իր պատմությամբ Ոսկրային քաղցկեղի մասին իրազեկման շաբաթվա շրջանակներում՝ ախտանիշների մասին իրազեկվածությունը բարձրացնելու և ուշացած ախտորոշումները կանխելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day