Չինաստանում ակնաբույժներն աշխարհում առաջին վիրահատությունն են արել ավելի քան 4200 կմ հեռավորությունից

4 նոյեմբերի, 2025  20:43

Չինացի ակնաբույժները, օգտագործելով վիրաբուժական ռոբոտ, կատարել են աշխարհում առաջին ենթացանցաթաղանթի ներարկումը 4200 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդի վրա: Դրա մասին հայտարարել է Սուն Յաթսենի համալսարանը:

Գուանժոուի բժիշկները օգնել են Ուրումչիի հիվանդին՝ 5G կապի միջոցով կառավարելով ռոբոտացված ձեռքը:

«Այս վիրահատությունը կարևոր քայլ է Չինաստանում հեռակառավարվող բարձր ճշգրտության ակնաբուժական վիրաբուժության գործնական կիրառման ուղղությամբ»,- ասել է Սուն Յաթսենի համալսարանի Չժոնշանի աչքի կենտրոնի ներկայացուցիչ Լին Հաոտյանը:

Ռոբոտը միկրոասեղ է մտցրել Ուրումչիի հիվանդի աչքի մեջ, մինչդեռ Գուանժոուի մասնագետները, օգտագործելով հեռակառավարման վահանակ, միկրոասեղը մղել են ցանկալի խորությամբ և ներարկել դեղամիջոցը: Ամբողջ վիրահատությունը յոթ րոպե էլ չի տևել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում