• Latest news

Հաճախակիորեն գերմշակված սնունդ օգտագործող կանանց մոտ ԴՆԹ-ի փոփոխություններ են նկատվում․ Nutrients

5 նոյեմբերի, 2025  10:37

Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր հաճախ օգտագործում են գերմշակված սնունդ, զգալի փոփոխություններ են ունենում ԴՆԹ-ի մեթիլացման մեջ՝ գեների գործառույթը կարգավորող քիմիական մարկերներում։

Գիտնականները կարծում են, որ սա կարող է լինել սննդի հետ կապված կենսաբանական տեղաշարժերի վաղ նշան և բացատրել են, թե ինչպես են ամենօրյա սննդային սովորույթներն ազդում օրգանիզմի վրա մոլեկուլային մակարդակով։

Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են «Nutrients» ամսագրում, իրականացվել է 20-40 տարեկան տարբեր մարմնի զանգվածի ինդեքս ունեցող կանանց շրջանում։ Մասնակիցները մի քանի օր մանրամասն սննդային օրագրեր են պահել, ինչից հետո հետազոտողները հաշվարկել են գերմշակված մթերքներից՝ քաղցրավենիքից, չիփսերից, ըմպելիքներից, պատրաստի ուտեստներից և այլ խիստ մշակված արտադրանքներից ստացված էներգիայի բաժինը։ Այնուհետև համեմատվել են երկու ծայրահեղ խմբերը՝ նրանք, ովքեր ամենաքիչն էին կերել այդպիսի սնունդը և նրանք, ովքեր ամենաշատն էին կերել։

Պարզվել է, որ այն կանանց մոտ, որոնք ունեին նման մթերքների օգտագործման բարձր մակարդակ, փոփոխված է եղել ԴՆԹ-ի միանգամից 80 հատվածներում գտնվող մեթիլացումը և գրեթե բոլոր դեպքերում նկատվել է դրա նվազում։ Այս հատվածներն առավել հաճախ գտնվել են գեների կարգավորման հետ կապված գոտիներում։ Գիտնականները ենթադրում են, որ նմանատիպ փոփոխությունները կարող են կապված լինել մետաբոլիկ և բորբոքային խանգարումների ռիսկի հետ, սակայն պատճառահետևանքային կապը դեռ հնարավոր չէ հաստատել. դրա համար ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ։

Այսօր գերմշակված մթերքները շատ երկրներում կազմում են օրական սննդակարգի մինչև կեսը։ Դրանք կապված են ոչ միայն ճարպակալման, այլև հոգեկան և սրտանոթային առողջության վատթարացման, ինչպես նաև կենսաբանական ծերացման արագացման հետ։ Նոր աշխատանքն ընդամենը ընդգծում է, որ այն, ինչ մենք ուտում ենք, կարող է հետք թողնել նույնիսկ մեր գեների կառուցվածքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll