Լատինոամերիկացիները նեանդերտալացիներից ժառանգել են շաքարախտի ռիսկը բարձրացնող գենետիկ տարբերակը, հայտնաբերել են գիտնականները: Համաձայն Հարվարդի Բժշկական դպրոցի նոր հետազոտության , բարձր ռիսկը պայմանավորող տարբերակը 25%-ով ավելի շատ է հանգեցնում դիաբետի զարգացման, իսկ եթե մարդը ծնողներից ժառանգել է այդ գենի երկու տարբերակ, ապա հիվանդության հավանականությունը մեծանում է նվազագույնը 50%-ով, հաղորդում է BBC-ին:
SLC16A11 գենի բարձր ռիսկի տարբերակը գտնվել էր այն մարդկանց մոտավորապես կեսի գեներում, որոնք հնդկացիների ժառանգորդն էին, եւ Արեւմտյան Ասիայի բնակիչների մոտավորապես 20%-ի մոտ։ Իսկ աֆրիկացիների եւ եվրոպացիների համար սա հազվադեպ դիտվող երեւույթ է: Սիբիրյի Դենիսյան քարանձավի նեանդերտալացու գենոմում հայտնաբերվել է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման բարձր ռիսկի հետ կապված SLC16A11 գենը:
Ժամանակակից մարդու օրգանիզմնում այն հայտնվել է մարդու նախնիների խաչասերման արդյունքում: Ընդհանուր առմամբ ոչ աֆրիկացիների գենոմի մոտավորապես 2%-ը ժառանգվել է Եվրոպայի եւ Ասիայի տարածքում ապրող նեանդերտալեացիներից: SLC16A11-ը պատկանում է նյութափոխանակության արգասիքները տեղափոխող սպիտակուցները կոդավորող գեներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում