• Latest news

Շվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարները. HuffPost

26 մարտի, 2026  00:57

Սննդաբանը բացատրել է, թե որ տեսակի պանիրներն են առավել օգտակար համարվում Huff Post

Սննդաբան Բրուքվել Ուայթը նշել է, որ պանիրը բարձրորակ սպիտակուցի աղբյուր է և հարուստ է կալցիումով, որը նպաստում է ոսկորների առողջությանը։ Այն նաև պարունակում է B վիտամիններ, A վիտամին, ցինկ և ֆոսֆոր՝ սննդանյութեր, որոնք կարևոր են օրգանզիմի ընդհանուր առողջության համար։

Բացի դրանից, պանրի օգտագործումը կարող է դրականորեն ազդել ատամների առողջության վրա։ Այն նվազեցնում է բերանի խոռոչի թթվայնությունը և նպաստում է էմալի վերամիներալացմանը՝ շնորհիվ կալցիումի և ֆոսֆորի։

Սակայն կան նաև թերություններ։ Պանիրը զգալի քանակությամբ ճարպ, ներառյալ՝ հագեցած ճարպեր է պարունակում, որոնք, չափից շատ օգտագործելիս, կարող են մեծացնել սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը։ Հետևաբար, մասնագետները խորհուրդ են տալիս վերահսկել չափաբաժինների չափերը։

Պանրի տարբեր տեսակները տարբերվում են բաղադրությամբ։ Օրինակ՝ շվեյցարական պանիրը ավելի քիչ նատրիում է պարունակում, մինչդեռ ոչխարի կաթի պանիրները՝ ավելի շատ սպիտակուց և հանքանյութեր է պարունակում։ Այծի պանիրը համարվում է ավելի թեթև տարբերակ և կարող է ավելի դյուրամարս լինել, նշել է փորձագետը:

Ուայթը հավելել է, որ հնաորակ պանիրները հաճախ ավելի հեշտ են լակտոզայի անհանդուրժողականություն ունեցող մարդկանց համար, քանի որ լակտոզայի պարունակությունը նվազում է արտադրության գործընթացում։

Փորձագետը խորհուրդ է տալիս լիովին չհրաժարվել պանրից, այլ օգտագործել այն չափավոր՝ փոքր չափաբաժիններով ավելացնելով հիմնական ուտեստներին՝ օրինակ՝ աղցաններին, ապուրներին կամ բանջարեղենին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll