Եվս մեկ անգամ համբույրի օգտակարության մասին

17 նոյեմբերի, 2014  23:40

Անգամ 10 վայրկյան տեւողությամբ համբույրը կարող է զուգընկերների միջեւ մոտ 80 միլիոն բակտերիաների փոխանակման պատճառ դառնալ։ Սակայն դա մարդուն մեծ վնաս չի հասցնում, քանի որ ստիպում է աշխատել իմունային համակարգը։ Նման եզրահանգման են եկել հոլանդացի գիտնականները մի փորձի հիման վրա, որին մասնակցել է 21 զույգ։ Մասնակիցներին առաջարկվել է համբուրվել տարբեր ինտենսիվությամբ եւ տեւողությամբ։

Տասնյակ տարիներ առաջ գիտնականներն արդեն ապացուցել են, որ համբուրվելիս զուգընկերները բակտերիաներ են փոխանակում։ Այն ժամանակ հետազոտողները նույնիսկ առաջարկում էին խուսափել համբույրներից, անգամ ձեռքսեղմումից՝ վարակներից զերծ մնալու համար։

Նիդերլանդացի հետազոտողների ուսումնասիրության շնորհիվ ապացուցվել է, ար բակտերիաների այդպիսի փոխանցումը մարդու օրգանիզմին օգուտ է բերում, քանի որ նպաստում է իմունային համակարգի հզորացմանը եւ կանխում է ինֆեկցիոն հիվանդությունների զարգացումը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում