• Latest news

Սաունայում լոգանք ընդունելը մեծացնում է արյան սպիտակ գնդիկների քանակն ու ամրապնդում է իմունային պաշտպանությունը

9 ապրիլի, 2026  21:46

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սաունայում լոգանք ընդունելը կարող է ժամանակավորապես բարձրացնել լեյկոցիտների՝  արյան սպիտակ գնդիկների մակարդակը: Լեյկոցիտները կարևոր դեր են խաղում օրգանզիմը վարակներից և հիվանդություններից պաշտպանելու գործում:

Սաունայում 30 րոպե անցկացրած և սառը ցնցուղի տակ կարճատև ցայված հետազոտության մասնակիցները շրջանառվող լեյկոցիտների բոլոր տեսակների աճ են ցույց տվել: Հիմնական իմունային բջիջները, մասնավորապես՝ նեյտրոֆիլները և լիմֆոցիտները, սեանսից հետո 30 րոպեի ընթացքում վերադարձել են սկզբնական մակարդակին:

Դա վկայում է, որ սաունայում լոգանք ընդունելը հյուսվածքներից մոբիլիզացնում է լրացուցիչ լեյկոցիտներ արյան մեջ՝ նրանց հնարավորություն տալով ավելի արդյունավետորեն հսկել օրգանզիմը՝ նախքան պահեստ վերադառնալը: Իմունային բջիջների նմանատիպ մոբիլիզացիա է նկատվում նաև վարժությունների ժամանակ և օգնում է բարելավել ընդհանուր իմունային պաշտպանությունը:

Գիտնականները միաժամանակ չափել են ցիտոկինների մակարդակը, որոնք ներգրավված են իմունային պատասխաններում: Ընդհանուր առմամբ, ցիտոկինների մակարդակը քիչ է փոխվել, սակայն որոշ փոփոխություններ կապված են եղել այն աստիճանի հետ, որով սաունայի սեանսի ընթացքում մասնակիցների մարմնի ջերմաստիճանը բարձրացել է: Լեյկոցիտների քանակի և ջերմաստիճանի փոփոխությունների միջև նմանատիպ կապ չի նկատվել:  

Թեև սաունայից օգտվելը մի շարք դրական ազդեցություններ է թողնում, այդ հետազոտությունը գնահատել է միայն մեկ սեանսի անմիջական արդյունքը։ Առողջության վրա երկարաժամկետ ազդեցությունը հետագա հետազոտություն է պահանջում։

Հետազոտությանը մասնակցել է 51 չափահաս, որոնց միջին տարիքը 50 է։ Արդյունքները հրապարակվել են Temperature հանդեսում, որը նվիրված է մարմնի ջերմաստիճանի կարգավորման ֆիզիոլոգիային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll