• Latest news

Ձմերուկի կեղևն առաջին անգամ սննդային արժեքի պաշտոնական կարգավիճակ է ստացել. բացահայտվել են դրա օգտակար հատկությունները

6 օգոստոսի, 2026  17:26

Ձմերուկի կեղևն առաջին անգամ սննդային արժեքի պաշտոնական պրոֆիլ է ստացել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալների բազայում (USDA FoodData Central): Սա սննդաբաններին, հետազոտողներին և բաղադրատոմսեր մշակողներին թույլ կտա առավել ճշգրիտ գնահատել դրա օգտակարությունն ու ավելի ճիշտ կիրառել այն սննդակարգում: Այս մաիսն հայտնում է Medical Xpress-ը։

USDA-ի նոր տվյալների համաձայն՝ 50 գրամ կշռող ձմերուկի հում կեղևի կտրատված չափաբաժինը պարունակում է ընդամենը 10 կալորիա, մոտ 1 գրամ սննդային մանրաթելեր, 140 մգ կալիում և 4 մգ վիտամին C:

Մասնագետները նշում են, որ կեղևը չի փոխարինում ձմերուկի սննդարար միջուկին, սակայն կարող է լրացնել սննդակարգն ու նպաստել սննդային թափոնների կրճատմանը: Այն կարելի է ավելացնել սմուզիների և հյութերի մեջ, օգտագործել աղցաններ պատրաստելիս, թթու դնել կամ ներառել բանջարեղենային ճաշատեսակների կազմում:

ԱՄՆ Ձմերուկի խթանման ազգային խորհրդի ներկայացուցիչների խոսքով՝ USDA-ի նոր տվյալները սննդաբաններին կօգնեն առավել վստահորեն ներառել կեղևը խորհրդատվությունների և բաղադրատոմսերի մեջ՝ թույլ տալով օգտագործել պտղի ավելի շատ հատվածներ:

Ավելի վաղ իրականացված հետազոտությունները արդեն ցույց էին տվել, որ ձմերուկի օգտագործումը կապված է առավել որակյալ սննդակարգի հետ: Ամերիկյան NHANES հետազոտության տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ձմերուկ ուտող մարդիկ միջինում ավելի շատ մանրաթելեր, մագնեզիում, կալիում, A և C վիտամիններ, լիկոպին ու այլ կարոտինոիդներ են ստանում, քան այն մարդիկ, որոնք չեն սպառում այն:

Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ բնակչության տարբեր խմբերի համար այս եզրակացությունները հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll