Երեւանում վիրաբույժը հիվանդի քթից 20 տարվա վաղեմության պտուտակ է հեռացրել

26 նոյեմբերի, 2014  22:45

Վիրաբույժները ողջ աշխարհում բավական հաճախ են պացիենտների մարմնի տարբեր մասերից անսպասելի իրեր հեռացնում: Վերջերս Երեւանում վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանը պացիենտի քթից բավական մեծ չափերի մի պտուտակ (պատկերված է նկարին) էր հեռացրել:

25-ամյա պացիենտը նախքան վիրահատություն չգիտեր, որ իր քթում պտուտակ կար: Վիրահատությունից հետո, տեսնելով պտուտակը, նա հիշել էր, որ դեռ որ մանկապարտեզում խաղալիս այն քիթն էր մտցրել: Այդ դեպքից հետո մոտ 20 տարի է անցել, եւ այդ ժամանակամիջոցում պացիենտը չէր էլ հիշել պտուտակի մասին:

Մասնագետների խոսքով՝ երբ երեխաներն անզգույշ են լինում, իսկ նրանց ծնողները՝ անուշադիր, երեխաների քթերի մեջ երբեմն իրոք հայտնվում են տարատեսակ իրեր, որոնց թվում է նաեւ պտուտակը: Սակայն հազվադեպ է պատահում, որ այդ իրերը տարիներ շարունակ մնան երեխաների քթում՝ սովորաբար դրանք խնդիրներ եւ առաջացնում եւ բավական վաղ են հայտնաբերվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում