• Latest news▼

«Նաիրի» և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնները՝ Բժշկական զբոսաշրջության առաջին գլոբալ համաժողովում

29 սեպտեմբերի, 2026  14:30

«Նաիրի» բժշկական կենտրոնը և «Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնն իրենց ծառայություններն են ներկայացրել Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության առաջին գլոբալ համաժողովում։

Այս բուժհաստատություններն ակտիվորեն քայլեր են ձեռնարկում ներգնա բժշկական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ՝ ընդլայնելով իրենց պացիենտների աշխարհագրությունը։

«Ճամփորդի՛ր բուժման համար, մնա՛ ապաքինվելու. Երբ պացիենտները դառնում են հյուրեր» խորագրով համաժողովը Հայաստանում առաջին անգամ համախմբել է տուրիզմի և առողջապահության ոլորտի համաշխարհային ու տեղական փորձագետներին։ Միջոցառման նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես վստահելի, բարձրորակ և մրցունակ բժշկական զբոսաշրջության կենտրոն։ 

Համաժողովի վերջին օրը տարբեր երկրներից ժամանած մասնակիցները ճանաչողական այց կատարեցին Հայաստանի առաջատար բուժհաստատություններ։

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում նրանք ծանոթացան ճառագայթային բուժման նորարական մեթոդներին` ստերեոտակսիկ ռադիովիրաբուժություն, ժամանակակից բրախիթերապիա, պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա ռադիոակտիվ գալիումի կիրառմամբ:  Հենց այդ մեթոդներն են այս կենտրոնը եզակի դարձնում տարածաշրջանում։

«Նաիրի» բժշկական կենտրոնում պատվիրակները ծանոթացան միջազգային որակավորում ունեցող ծառայություններին։ Կենտրոնն առաջնորդվում է ISO որակի կառավարման և JCI՝ առողջապահական ոլորտի ամենաբարձր միջազգային «ոսկե ստանդարտներով», որոնք երաշխավորում են պացիենտի բացարձակ անվտանգությունն ու բուժման բարձր որակը: Հյուրերը գնահատեցին նաև ներդրված թվային լուծումներն ու պացիենտակենտրոն սպասարկման մոդելները:   

Գլոբալ համաժողովն ու միջազգային գործընկերների այցերը փաստեցին՝ Հայաստանը, համադրելով բարձրակարգ բժշկությունը, պետական աջակցությունն ու ավանդական հյուրընկալությունը, պատրաստ է իր ուրույն ու մրցունակ տեղը զբաղեցնել համաշխարհային բժշկական զբոսաշրջության քարտեզում։  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll