✕

Կաննաբիսը կապված է ուղեղի կաթվածի բարձր ռիսկի հետ. անսպասելի օրինաչափություն է հայտնաբերվել

4 նոյեմբերի, 2026  20:29

Կաննաբիսի, այդ թվում՝ մարիխուանայի օգտագործումը կարող է կապված լինել սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես՝ ուղեղի կաթվածի բարձր ռիսկի հետ: Նման եզրակացության են հանգել ամերիկացի հետազոտողները, ուսումնասիրելով գրեթե 443 հազար չափահասների տվյալները։ Նախնական հետազոտության արդյունքները կներկայացվեն Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) գիտական ​​համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 6-9-ը Չիկագոյում, գրում է Medical Xpress-ը:

Գիտնականները վերլուծել են ԱՄՆ 442 հազար 906 բնակիչների տվյալները, որոնց միջին տարիքը եղել է 49 տարեկան։ Հարցումների մասնակիցները հայտնել են, թե արդյոք նրանք օգտագործել են կաննաբիս նախորդ ամսվա ընթացքում, և արդյոք նրանց մոտ երբևէ ախտորոշվել են սրտանոթային հիվանդություններ, սրտամկանի ինֆարկտ կամ ուղեղի կաթված:

Հաշվի են առгվել օգտագործման տարբեր եղանակներ՝ ծխելը, էլեկտրոնային ծխախոտը և կաննաբիսով մթերքները:

Անձանց համեմատությամբ, ովքեր վերջին ամսվա ընթացքում չեն օգտագործել կաննաբիս, նրանց մոտ, ովքեր այն օգտագործել են ամսական մեկից հինգ օր, սրտանոթային հիվանդության մասին հայտնելու հավանականությունը 23%-ով բարձր է եղել: Ամսական 16-30 օր կաննաբիս օգտագործողների շրջանում այս ցուցանիշը եղել է 21%-ով բարձր։

Ամենաարտահայտված կապը հայտնաբերվել է ուղեղի կաթվածի հետ. մարդկանց շրջանում, ովքեր կաննաբիս են օգտագործել ամսական 1-5 օր, ուղեղի կաթվածի ենթարկվելու հավանականությունը 40%-ով բարձր է եղել, իսկ հաճախակի սպառողների շրջանում՝ 25%-ով։ Ընդ որում, հետազոտողները վիճակագրորեն նշանակալի կապ չեն հայտնաբերել օգտագործման հաճախականության և ինֆարկտի միջև:

Հեղինակները նշում են, որ կախվածությունն այնքան էլ պարզ չի եղել, որքան նրանք ենթադրել էին. ռիսկը հաջորդաբար չի աճել օգտագործման հաճախականության աճին զուգընթաց: Բարձրացրած ցուցանիշներ են նկատվել նաև նրանց շրջանում, ովքեր կաննաբիսն համեմատաբար հազվադեպ են օգտագործել:

Հետազոտողներն ընդգծում են, որ աշխատանքը բացահայտում է կապը, սակայն չի ապացուցում, որ հենց կաննաբիսն է դառնում սրտանոթային հիվանդությունների պատճառ: Բացի դրանից, տվյալները հիմնված են հենց մասնակիցների պատասխանների վրա, և գիտնականները չեն ունեցել տեղեկություններ օգտագործված ապրանքներում THC-ի (թետրադիդրոկաննաբինոլի) դოզայի և կոնցենտրացիայի մասին: Հարցումներն ԱՄՆ ոչ բոլոր նահանգներն են ընդգրկել:

Հեղինակները կարծում են, որ բժիշկները պետք է բուժառուների հետ քննարկեն կաննաբիսի օգտագործումը ծխախոտի ծխելու և ալկոհոլի օգտագործման նման՝ գնահատելով սրտի և անոթների հնարավոր ռիսկերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում