Ինչո՞ւ չպետք է կշռվել կիրակի օրը

21 դեկտեմբերի, 2014  17:00

Եթե Դուք հետեւում եք Ձեր քաշին, կիրակի օրերին Տամպերի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները խորհուրդ չեն տալիս կշռվել: Կիրակի օրվա փոխարեն  ստուգելու համար պետք է կշռվել յուրաքանչյուր չորեքշաբթի, քանի որ հենց այդ օրն է քաշն ավելի կայուն է լինում:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, վիճակագրության համաձայն մարդիկ ամենից հաճախ կշռվում են շաբաթ-կիրակի օրերին, երբ գիրանում կամ էլ նիհարում են՝ կախված այդ օրերին իրենց ցուցաբերած ակտիվությունից: Կիլոգրամներն ինքնաբերաբար այրվում են աշխատանքային օրերին, երբ վերականգնվում է սովորական ռեժիմը: Սակայն, ընդհանուր առմամբ, եթե նիհարելու խնդիր է դրված, անհրաժեշտ է անընդմեջ հետեւել մարմնի քաշին: Հակառակ դեպքում ինչ-որ պահի հնարավոր է քաշի ավելացում հայտնաբերել: Նիհարող մարդկանց օգնելու մեջ մասնագիտացված որոշ խմբերում տարածված է հետեւյալ ավանդույթը. պետք է ամեն շաբաթ կշռվել այլ խմբերի անդամների  ներկայությամբ:

Ֆին գիտնականները մեկ տարվա ընթացքում հետեւել են 40 գեր կամավորի եւ վերլուծել քաշի տարբեր ցուցիչների 2838 դեպք: Պարզվել է՝ այն փաստը, թե ինչպես եւ երբ են մարդիկ կշռվում, անմիջականորեն ազդում է կորցրած կիլոգրամների քանակի վրա: Ինչքան պարբերաբար է կատարվել կշռվելու գործընթացը, այնքան շատ կիլոգրամներ են ծախսվել: Իդեալական տարբերակը շաբաթական կշռումն է եղել: Իսկ եթե մարդը մեկ շաբաթից ավել չի կշռվել, նա ավելի է գիրացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում