• Latest news

Ճարպակալումով տառապող կանայք 5 անգամ ավելի շատ են գեր երեխաներ ունենում

3 փետրվարի, 2015  10:40

Նախքան բեղմնավորումը եւ հղիությունը ճարպակալմամբ տառապող կանայք գրեթե 5 անգամ հաճախ են ավելորդ քաշ ունեցող երեխաներ ունենում, պնդում են Մեծ Բրիտանիայի հետազոտողները: Նրանք պարզել են, որ  նախքան բեղմնավորումը կնոջ առողջությունը մեծ ազդեցություն է թողնում ապագա երեխայի առողջության վրա: Ի թիվս այլ ռիսկային գործոնների՝ գիտնականները հաշվի են առել ծխելը, D վիտամինի պակասը եւ անառողջ սննդակարգը:

Նաեւ հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշը եւ կրծքով կերակրելու անկարողությունը չափազանց բացասականորեն են անդրադառնում երեխայի զարգացման վրա: Ընդհանուր առմամբ, գիտնականները պարզել են, որ նախքան հղիությունը, դրա ընթացքում եւ հետո անառողջ ապրելակերպ վարող կանայք 4,65 անգամ ավելի հաճախ են ավելորդ քաշով երեխաներ ունենում:

Այդ կապակցությամբ հետազոտության հեղինակները կարծում են, որ երեխայի առողջության ամրապնդման վերաբերյալ ծրագրերը, որոնք, որպես կանոն սկսվում են իրականանալ երեխայի դպրոց հաճախելուց հետո, շատ են ուշանում: Երեխայի ախորժակը եւ քաշը կարգավորելու համար հետազոտության հեղինակների կարծիքով ավելի վաղ միջամտություն է պահանջվում, հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականի տվյալներով Մեծ Բրիտանիայում հղի կանանց մոտ ճարպակալման մակարդակն արդեն իրական համաճարակի է հասել: Վերարտադրողական տարիքի կանանց մոտավորապես կեսն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի, իսկ հղիների ավելի քան 15%-ի մոտ ավելորդ քաշի վտանգավոր ցուցիչներ են գրանցվում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll