Ապտղության հետ առնչվում են Միացիալ Նահագների միլիոնավոր կանայք, եւ շատերին է հայտնի, թե ինչքան է նյարդայնացնում, երբ ուզում ես հղիանալ եւ հղիության թեստի բացասկան պատասխան ես ստանում: Բայց մինչեւ արտամարմնային բեղմնավորման դիմելը (ԱՄԲ) , շատ կարեւոր է բացառել անպտղության շատ տարածված եւ հաճախ բուժելի որոշ պատճառներ:
Fox News-ը ներկայացնում է անպտղության հինգ պատճառ, եւ դրանք բուժելու մեթոդները.
1. Ձվազատման բացակայություն
Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, որը կարող է առաջացնել անկանոն դաշտանային ցիկլ եւ արական սեռական հորմոնների մակարդակի բարձրացում, ազդում է կանանց մոտավորապես 5-10% ի վրա եւ կանանց ձվազատման բացակայութոյան առավել տարածված պատճառներից է:
Ի՞նչ ձեռնարկել. Լավագույն մեթոդներից մեկը առողջ քաշ ունենալն է, ըստ Իլինոյսի բեղմնավորման կենտրոնի վերարտարդրողական էնդոկրինոլոգ, բժիշկ Ջենիֆեր Հիրշֆելդ-Սայտրոնի:
Կարեւոր է նաեւ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի թեստ անցնել եւ բացառել մյուս հիվանդությունները: Եթե դուք գիտեք, որ չունեք ձվազատում, ապա որքան հնարավոր է շուտ խոսեք ձեր բժշկի հետ բուժման մասին:
2. Խնդիրը տղամարդն է
Տղամարդկային գործոնը կազմում է անպտղության դեպքերի մեկ երրորդը: Եթե ձեր զուգընկերը ծխում է, հավելյալ քաշ ունի կամ ճարպակալած է, ապա դա կարող է ազդել ձեր հղիանալու հնարավորությունների վրա: Ենթաստամոքսային գեղձի վարակը կամ բորբոքումը նույնպես կարող են պատճառ դառնալ, ըստ Հարավային Կալիֆորնիայի վերարտադրողականության կենտրոնի համահիմնադիր, բժիշկ Մարկ Սուրրեյի:
Ին՞չ անել. Քաշի կորուստը եւ ծխելը թողնելը հիմնական դեր են խաղում, բայց կարեւոր է, որ ձեր ընկերը ստուգման համար գնա բժշկի եւ սերմի անալիզ հանձնի: Դեղամիջոցները, ներարգանդային բեղմնավորումը կամ ԱՄԲ-ն հնարավոր տարբերակներ են՝ կախված խնդրից:
3. Առողջ ձվաբջիջների անբավություն
Կինը ծնվում է ձվաբջիջների ֆիքսված քանակով, բայց դրանց քանակությունն ու որակը տարիքի հետ նվազում է: Իրականում առողջ 30 –ամյա կինը յուրաքանչյուր ամիս հղինանալու ընդամենը 20% հավանականություն ունի, Ամերիկյան վերարարտադրողական բշկության ընկերության տվյալների համաձայն:
Ին՞չ անել։ Ձվաբջիջներն առողջ պահելը՝ գլխավոր հարցն է, այնպես որ փորձեք քաշ կորցնել , եւ եթե դուք ծխում եք, թողեք նույն վայրկյանին: Խոսեք ձեր բժշկի հետ ԱՄԲ, ՆԱԲ եւ դոնորական ձվաբջջի օգտագործման մասին:
4. Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզը հիվանդություն է, որի ժամանակ արգանդի բջիջները տարածվում են էնդոմետրիումի սահմաններից դուրս, որովայնի խոռոչ, ինչը կարող է առաջացնել ցավոտ դաշտան, արնահոսություն եւ անպտղություն կանանց 30-50%-ի մոտ:
Ին՞չ անել. Էնդոմետրիոզի պարագայում հղիանալը լուրջ խնդիր է, այդ պատճառով պետք է անհապաղ բուժում սկսել, ասում է Հիրշֆիլդ-Սայտրոնը: Եթե ձեր ֆալոպյան փողերը (արգանդափողերը) բաց են, ապա լավագույն որոշումը ձվազատման համար Clomid-ն է :
5. Փակ ֆալոպյան փողեր
Եթե արգանդափողերը խցանված են կամ վնասված (արգանդափողային գործոն,որին բաժին է ընկնում անպտղության 35%-ը), ապա դա կարող է պայմանավորված լինել նախորդող վիրահատությունով , էնդոմետրիոզով եւ վեներական հիվանդությամբ։
Ին՞չ անել. «Մենք պետք է համոզվենք, որ արգանդափողերըը բաց են, հակառակ դեպքում սպերմատոզոիդի եւ ձվաբջջի հանդիպման համար ոչ մի տարբերակ չկա»,- ասում է Հիրշֆիլդ- Սայտրոնը: Եթե արգանդափողերը փակ են, ԱՄԲ-ն լավագույն տարբերակն է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում