• Latest news

Կինը զոհաբերել է սեփական երիկամը անծանոթ երիտասարդի կյանքը փրկելու համար եւ … ամուսնացել նրա հետ (ֆոտո)

16 փետրվարի, 2015  11:45

25-ամյա Էշլի Մաքինթիրը զոհաբերել է սեփական երիկամը անծանոթ մի երիտասարդի կյանքը փրկելու համար, իսկ փոխպատվաստպման վիրահատությունից որոշ ժամանակ անց երիտասարդներն ամուսնացել են:

Էշլին պատահաբար է իմացել 25-ամյա Դենի Ռոբինսոնի մասին, որը դիալիզային բուժում էր ստանում եւ երիկամի փոխպատվաստման կարիք ուներ: Պարզվեց, որ աղջիկը գենետիկորեն համատեղելի է նրա հետ եւ կարող է դոնորի դերում հանդես գալ (ինչն, ի դեպ, հաճախ չի պատահում, քանի որ դոնոր հիմնականում կարող են լինել բարեկամները): Էշլին առանց վարանելու համաձայնվել է:

«Ես գիտեմ, որ շատերը չէին համաձայնվի օրգանների կենդանի դոնոր դառնալ: Բայց այս հարցի շուրջ պետք է մտածել: Չէ որ սա շատ մարդկային է՝ անել ուրիշ մարդու համար մի այնպիսի բան, որը կփոխի նրա կյանքը», - USA Today -ին տված հարցազրույցում ասել է աղջիկը:

16 տարեկան հասակում Դենիի մոտ IgA-նեֆրոպատիա է հայտնաբերվել՝ հիվանդություն, որի դեպքում հակամարմինները, հայտնվելով երիկամներում, վերջիններիս բնականոն աշխատանքը խափանող բորբոքման պատճառ են դառնում: Տղան փոխպատվաստման կարիք ուներ, սակայն երկու տարի շարունակ ոչ մի կերպ չէր հաջողվում դոնոր գտնել, քանի որ բարեկամներից եւ ոչ մեկն էլ գենետիկորեն համատեղելի չէր:

Մի անգամ Էշլիի մայրը լսել էր ռադիոյով, ինչպես է Դենիի մայրը պատմում փոխպատվաստման կարիք ունեցող իր որդու մասին: Իմանալով այս պատմության մասին՝ Էշլին դիմել էր հաղորդումը եթեր հեռարձակած ռադիոկայանի խմբագրություն, որի միջոցով էլ հետագայում ընդգրկվել Բրիտանիայի փոխպատվաստման ծրագրում: Անալիզները ցույց էին տվել, որ Էշլին որպես դոնոր համատեղելի է փոխպատվաստման կարիք ունեցող տղայի հետ: 

Երբ դոնոր դառնալու որոշումն արդեն ընդունված էր, երիտասարդների ընտանիքները ծանոթացան: Այդ պահից ի վեր ամերիկյան Լուիսվիլ քաղաքի (Կենտուկի նահանգ) բնակիչները սկսեցին շփվել: Իսկ արդեն հաջող վիրահատությունից հետո աղջիկը մնաց մեկ երիկամով, իսկ տղան՝ երեքով՝ իր երկու ախտահարված երիկամներով եւ մեկ փոխպատվաստվածով:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երիտասարդները շարունակեցին իրենց շփումը, իսկ Սուրբ Ծննդից առաջ Դենին Էշլիին ամուսնանալու առաջարկություն արեց: Այժմ զույգն իր առաջնեկին է սպասում, որը պետք է լույս աշխարհ գա հունիսին: Երիտասարդներն երազում են սեփական տուն ձեռք բերելու մասին:

Դենիի մայրը՝ Դենիզ Շթաթզենբերգերը, պատմել է լրագրողներին, որ սկզբից ի վեր համոզված է եղել, որ իր որդին եւ նրա դոնորն ամուսնանալու են:

«Ես նրան այդպես էլ ասացի՝ դու կամուսնանաս իմ որդու հետ, պարզապես դրա մասին ինքդ էլ դեռ չգիտես: Չգիտեմ, ինչպես բացատրել այս զգացումը: Պարզապես ինչ-որ բան հուշում էր ինձ, որ ամեն ինչ հենց այսպես էլ ավարտվելու է»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll