Հայաստանում դեղերի գների իջեցման նոր մեխանիզմներ են փնտրում

28 փետրվարի, 2015  11:56

ՀՀ առողջապահության նախարարությունում նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ կայացավ դեղ ներմուծող եւ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպումը: Այս մասին հայտնում է հհ ԱՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Փոփոխությունները բխում են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված դեղերի եւ դեղանյութերի ներմուծման եւ արտահանման համար անհրաժեշտ նոր մոտեցումներից:

Անդրադարձ կատարվեց ՀՀ նախագահի հանձնարարականին` «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքում սահմանված կարգով դեղերի մեծածախ իրացման լիցենզիային վերաբերող հարցերին:

Դեղ ներմուծող եւ արտադրող ընկերություններին առաջարկվեց ներկայացնել դեղերի գների իջեցման նոր մեխանիզմներ: Ընկերությունների ղեկավարների կողմից հնչեցրած կարծիքները հաշվի կառնվեն եւ կամփոփվեն որոշման նախագծի լրամշակման ժամանակ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում