65-ամյա գերմանուհին հղի է քառյակով

13 ապրիլի, 2015  10:46

65-ամյա Աննեգրետ Ռաունկը պատմության մեջ է մտել որպես կին, որը շուտով կդառնա քառյակի մայր: Ընդ որում՝ կինը, որը մանկավարժ է, արդեն 13 երեխա ունի, եւ երբ քառյակը ծնվի, երեխաների ընդհանուր թիվը կհասնի 17-ի:

Աննեգրետի վերջին հղիությունը պատահականություն չէր: Նրան ԱՄԲ են արել դոնորային սերմնահեղուկի եւ ձվաբջջի միջոցով: Իսկ հղիության 21-րդ շաբաթում ՈւՁՀ-ն ցույց է տվել, որ գերմանուհու որովայնում ոչ թե մեկ, այլ չորս պտուղ է զարգանում: Բժիշկները խորհուրդ են տվել փորձել «պակասեցնել» պտուղների քանակը, սակայն կինը մերժել է՝ որոշելով, որ գտնվում է բավական լավ վիճակում՝ բոլոր չորս երեխաներին մեծացնելու համար:

Այս պահին ամենափոքր դստերը գերմանուհին լույս աշխարհ է բերել 10 տարի առաջ՝ 55 տարեկան հասակում, իսկ նրա ամենամեծ երեխան 44 տարեկան է: Բոլոր երեխաները տարբեր հայրերից են: Գերմանուհին նաեւ 7 թոռ ունի:

Հիշեցքնենք, որ ծնդդաբերած ամենատարեց կինը 70-ամյա Օմկարի Փանվարն է Հնդկաստանից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում