Երեւանում կկայանա ժառանգական պարբերական տենդերի հարցերով գիտաժողով

14 ապրիլի, 2015  19:42

2015  թվականի մայիսի 9-12-ը Երեւանում կկայանա «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովը տեղի կունենա Ամերիկայի հայկական տարածաշրջանային կենտրոնում  Երեւան, Հանրապետության  փող.  37  հասցեով:

Այն  կազմակերպվել է շնորհիվ Միջազգային գիտական տեխնոլոգիական կենտրոնի (ՄԳՏԸ / ISTC) դրամաշնորհի:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը, Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնը եւ Հայաստանի մարդու գենետիկայի ասոցիացիա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում