10 կալորիանոց դիետան քիչ էր մնում սպաներ անորեքսիայով տառապող ուսանողուհուն

16 ապրիլի, 2015  13:51

24-ամյա Բետի Հոլը դեռեւս դեռահաս տարիքից տառապում է անորեքսիայով: Հիվանդության սրացման փուլում նա 10 կալորիանոց դիետա էր պահպանում, որը քիչ էր մնում սպաներ նրան:  Բարեբախտաբար, աղջիկը կարողացավ հաղթահարել հիվանդությունը եւ այժմ հույս է հայտնում, որ իր պատմությունը կարող է նախազգուշացում լինել մնացածների համար:

Բետը սկսեց սահմանափակել իր սննդի կալորիականությունը 16 տարեկանում, քանի որ երեխաները դպրոցում երբեմն ծիծաղում էին նրա վրա, որովհետեւ նա աշխատում էր հրուշակարանում: Շուտով Բետի կյանքում այնպիսի մի շրջան սկսվեց, որի ընթացքում նա սնվում էր միայն սեւ թեյով եւ սրճով, իսկ երբեմն էլ մի քանի օր անընդմեջ ոչինչ չէր ուտում:

Ի վերջո, աղջկա քաշը հասավ 30 կգ-ի: Բետը հայտնվեց կյանքի ու մահվան եզրին: Աղջիկը նաեւ երիկամների լուրջ ինֆեկցիա ուներ եւ բժիշկները զգուշացնում էին նրա, որ մարմնի այլ օրգանները կարող են եւս շարքից դուրս գալ անորեքսիայի պատճառով:

Շուտով աղջիկը որոշում կայացրել բուժվել սննդակարգային վարքագծի ոլորտում մասնագիտացող կլինիկաներից մեկում: Կլինիկայում նա 4 ամիս անցկացրեց, նրա քաշը սկսեց աստիճանաբար աճել: Դուրս գալով կլինիկայից՝ նա սկսեց ինքնուրույն հետեւել իր սննդակարգին՝ երբեմն դիմելով բժիշկներին՝ կոնսուլտացիայի համար:

Մեկ տարի անց, սակայն, հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց, բայց Բետը, արդեն իսկ համապատասխան գիտելիքներ ունենալով հիվանդության մասին, կարողացավ ինքնուրույն հաղթահարել այն: Այժմ նա սովորում է համալսարանում եւ աշխատում է կես դրույքով:

Բետիի օրինակը ցույց տվեց մյուս աղջիկներին, ինչքան վտանգավոր է ուրիշների կարծիքի զոհ դառնալը եւ սեփական քաշի դեմ էքստրեմալ միջոցներով պայքարելը:

«Մեզ միշտ կարող են օգնել, ինչքան էլ միայնակ եւ մեկուսացված մենք մեզ զգանք, - նշում է Բետը, - Իրադրությունը անպայման կփոխվի դեպի լավը, եւ դուք կհաղթահարեք հիվանդությունը: Եթե դուք նպատակաուղղված լինեք, անպայման հաղթանակ կտանեք հիվանդության նկատմամբ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում