Հեմոֆիլիայի կանխարգելիչ բուժում. ինչու՞ է այն կարեւոր

17 ապրիլի, 2015  19:46

Հեմոֆիլիայով ծնված մարդկանց կանխարգելիչ բուժումը շատ կարեւոր է, քանի որ այն թույլ է տալիս շատերին խուսափել հաշմանդամությունից եւ ապրել լիարժեք կյանքով, կարծում է Հեմոֆիլիայով հիվանդների հայաստանյան ասոցիացիայի նախագահ Տանյա Խաչատրյանը: Հենց այդ պատճառով, նրա խոսքով, շատ կարեւոր է հնարավորինս վաղ իրականացնել բուժման այս տեսակը:

Հեմոֆիլիան բնածին հիվանդություն է, որն ազդում է արյան մակարդելիության վրա: Այս հիվանդությամբ ծնվածները ավելի հաճախ են բախվում դեպի հոդեր, մկաններ եւ ներքին օրգաններ արյունահոսության հետ: Բուժել այդ հիվանդությունը այս պահին գիտությունը անզոր է, սակայն պակասող գործոնների ներարկումը կարող է դադարեցնել արյունահոսությունը եւ կանխարգելել խնդիրները:

Զարգացած երկրներում, Տանյա Խաչատրյանի խոսքով, հոմոֆիլիայով հիվանդները բարդացումների կանխարգելման ծրագրի շրջանակներում շաբաթը երկու կամ երեք անգամ օրգանիզմում պակաս գործոնների ներարկումներ են անում՝ անկախ նրանից, արյունահոսություն ունեն, թե ոչ: Դա նրանց հնարավորություն է տալիս ապրել նորմալ կյանքով, սովորել եւ աշխատել: Հայաստանում ներարկումների պակասի պատճառով կանխարգելիչ բուժման պակաս կա, ինչի արդյունքում հեմոֆիլիայով հիվանդ մարդկանց 80 տոկոսը հաշմանդամ է դառնում:

Ինչպես նշում է Տանյա Խաչատրյանը, եթե հաջողվի համապատասխան կանխարգելիչ բուժում ապահովել, մարդիկ հնարավորություն կունենան խուսափել հեմոֆիլիայով պայմանավորված բարդացումներից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում