5 փաստ, որոնց պետք է ծանոթ լինել կրծքի պլաստիկ վիրահատություն անելուց առաջ

19 ապրիլի, 2015  11:31

Կրծքի վիրահատությունը պլաստիկ վիրաբուժության մեջ ամենատարածված վիրահատություններից մեկն է: Ամերիկյան վիրաբույժ կպատմի այն մասին, ինչին կանայք պետք է ծանոթ լինեն վիրահատություն անելուց առաջ:

1. Մեկ վիրահատությամբ ոչինչ չի ավարտվի

Կանանց 25 տոկոսը առաջին վիրահատությունից հետո տաս տարվա ընթացքում ստիպված են անել եւս մեկը, քանի որ իմպլանտները հավերժ չեն: Այս ընթացքում իմպլանտը կարող է փչանալ, բացի այդ՝ նոր վիրահատության անհրաժեշտություն կարող է առաջանալ նիհարելու, հղիության եւ մի շարք այլ գործոնների պատճառով:

2. Հիվանդությունը կարժենա մոտավորապես $3678 (ԱՄՆ-ում)

Իհարկե, վիրահատության գինը կախված է կլինիկայից եւ բժշկից, սակայն միջինում այդ վիրահատությունը ԱՄՆ-ում արժե $3678: Եվ սա չհաշված ցավազրկման, նյութի, պալատի հետ կապված ծախսերը:

3. 5-7 օր աշխատել ի վիճակի չեք լինի

Միջինում վիրահատությունից հետո 5-7 օր ժամանակ է պահանջվում՝ ապաքինվելու համար: Իհարկե, կանայք հետագայում եւս իրենց իդեալական չեն զգում, բայց աշխատել կարող են, եթե աշխատանքը կապված չէ ֆիզիկական աշխատանքի հետ: Իսկ եթե իմպլանտը տեղադրվում է մկանի տակ, կնոջն ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար:  

4. Շոշափելիս իմպլանտի եւ բնական կրծքի միջեւ տարբերությունը զգալի է

Ցանկացած իմպլանտները շոշափելիս տարբերվում են բնական կրծքից: Իհարկե, թե իմպլանտը փոքր է կամ դրվում է մկանի տակ , այն կարող է նկատելի չլինել:

5. Վիրահատությունը կարող է բացասաբար անդրադառնալ կրծքով կերակրելու վրա

Եթե վիրահատության ժամանակ կտրվածքն արվել է անմիջապես ձեռքի տակ, խնդիրներ ի հայտ չեն գա, սակայն եթե վիրահատությունը անմիջականորեն կապված է եղել պտուկների հետ, կրծքով կերակրելու հետ կապված որոշ բարդացումներ կարող են լինել:

Մյուս կողմից՝  պլաստիկ վիրահատության դիմած կանայք սովորաբար նախընտրում են իրենց երեխաներին կրծքով չկերակրել, ինչը, բժիշկների կարծիքով, այնքան էլ խոհեմ որոշում չէ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում