Գենետիկական քարտեզագրումը թույլ կտա անցում կատարել անձնավորված բժշկության

20 ապրիլի, 2015  17:41

Գենոմի ուսումնասիրությունները լայնակի կիրառում ունեն՝ մոլեկուլյար գենետիկայից մինչեւ բժշկություն եւ մարդաբանություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր–հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը: Նա նշեց, որ կանդրադառնա քարտեզագրման բժշկական կիրառմանը՝ հավելելով, որ վերջինս թույլ կտա անցում կատարել անձնավորված բժշկության:

Նրա խոսքով՝ ժամանակին կիրառվում էր ոչ թե հիվանդության, այլ մարդու բուժման սկզբունքը: Այնուհետեւ անցում կատարվեց ստանդարտացված բուժման: Իսկ ահա գենետիկական քարտեզագրումը, մասնագետի խոսքերով,  «թույլ կտա անցնել անձնավորված բուժման»:

Մ. Նազարեթյանը պարզաբանեց, որ դա հնարավորություն կտա կանխատեսել այս կամ այն ազգին բնորոշ հիվանդությունները, գենետիկական մուտացիաների մասին գիտելիքների վրա հիմնվելով:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում