Ե՞րբ է հոգնածությունը ախտանիշ դառնում

21 ապրիլի, 2015  19:41

Կյանքի ժամանակակից պայմաններում երբեմն շատ դժվար է հասկանալ, երբ է էներգիայի պակասը պաթոլոգիկ բնույթ կրում՝ վերածվելով ախտանիշի:

Եթե Դուք քնում եք օրական 7-8 ժամ, սակայն, միեւնույն է, հոգնած եք, դա կարող է մի շարք խնդիրների մասին խոսել, պնդում են մասնագետները:

Եթե մշտական հոգնածությունը ուղեկցվում է թուլությամբ, դա կարող է խոսել վահանաձեւ գեղձի խնդիրների մասին: Եթե այն նորմայից շատ կամ պակաս հորմոններ է արտադրում, դա անպայման կանդրադառնա Ձեր առողջության վրա: Այս դեպքում վահանաձեւ գեղձի հետազոտություն եւ հորմոնների անալիզ է պետք: Ինչպես նաեւ անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի ՈւՁՀ իրականացնել: Քնկոտությունն օրվա ընթացքում կարող է սթրեսի կամ օրգանիզմում ինֆեկցիայի առկայության ախտանիշ լինել: Բժիշկը կարող է նաեւ ապնոեի թեստ նշանակել, քանի որ այն երբեմն խանգարում է քունը, նույնիսկ եթե Դուք այն չեք զգում: Եթե Դուք շնչառության խնդիր ունեք, դա կարող է խոսել սրտի աշխատանքի խնդիրների՝ օրինակ, կարդիոմիոպատիայի մասին: Այս հիվանդության դեպքում սրտամկանը սկսում է մեծանալ: Եթե հոգնածության հետ մեկտեղ նաեւ ապատիա եք զգում, դա կարող է դեպրեսիայի ախտանիշ լինել:

 Բոլոր այս խնդիրները կարելի է լուծել մասնագետի օգնությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում