• Latest news

Գերմշակված մթերքի չափից ավելի օգտագործումը սպառնում է երեխաների կարդիոմետաբոլիկ առողջությանը

22 մայիսի, 2024  01:33

Ռովիրա ի Վիրջիլի համալսարանի Մարդու սնման բաժնի աշխատակիցների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գերմշակված սննդի օգտագործումն առնչվում է ավելորդ քաշին, արյան շաքարի մակարդակի բարձրացմանն ու  «լավ» խոլեստերինի մակարդակի նվազմանը:

Մանկության տարիներին ծայրահեղ վերամշակված մթերքների չափից ավելի օգտագործումը կապված է կարդիոմետաբոլիկ առողջության վատթարացման հետ:

Դա է վկայում URV-ի մարդու սնուցման դեպարտամենտի հետազոտական ​​խումբի, Պեր Վիրջիլիի բժշկական հետազոտությունների ինստիտուտի (IISPV) և «Գիրություն և սնման ֆիզիոպաթոլոգիա» կենսաբժշկական հետազոտությունների ցանցային կենտրոնի (CIBEROBN) հետազոտությունը:

Հետազոտությանը մասնակցել են 3-ից 6 տարեկան տղաներ և աղջիկներ: Ուսումնասիրությունը հրապարակվել է JAMA Network Open գիտահանրամատչելի հանդեսում։

Բարձր վերամշակված մթերքը պարունակում է հագեցած ճարպեր, շաքար, աղ, հավելումներ, աղտոտիչներ, իսկ սննդարար նյութերն անբավարար են:

Այնուհանդերձ, երեխաների սննդակարգում հաճախ ընդգրկվում են խմորեղեն, զովացուցիչ ըմպելիքներ, կաթնային կոկտեյլներ և նախուտեստներ:

Կյանքի վաղ տարիներին առողջության վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրելու համար հետազոտողները գնահատել են, թե ինչպես է այդ մթերքների օգտագործումը ազդում 3-ից 6 տարեկան ավելի քան 1500 տղաների և աղջիկների վրա:

Արդյունքները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք ավելի շատ վերամշակված սնունդ են ուտում, ավելի բարձր ցուցանիշներ են գրանցել այնպիսի չափումներում, ինչպիսիք են մարմնի զանգվածի ինդեքսը, գոտկատեղի շրջագիծը, ճարպային զանգվածի ինդեքսը և արյան շաքարի մակարդակը:

Միաժամանակ նրանց արյան մեջ պարունակում էր բարձր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի (HDL-C) ցածր մակարդակ, որը համարվում է լավ խոլեստերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է