Ֆինլանդիայում արհեստական սիրտ են փոխպատվաստել

21 ապրիլի, 2015  22:07

Ֆինլանդիայի Մեխիլախտի կլինիկայի սրտաբանները առաջին անգամ արհեստական սրտի փոխպատվաստման վիրահատություն են իրականացրել: Այժմ կլինիկայի աշխատակիցները նշում են, որ վիրահատություն անցած հիվանդը իրեն լավ է զգում:

Նշենք, որ եվրոպական երկրներում ընդամենը մի քանի այդպիսի վիրահատություն է իրականացվել: Հենց այդ պատճառով ֆին սրտաբանները կարծում են, որ բացառիկ վիրահատություն են իրականացրել՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ արհեստական սիրտը շատ հազվադեպ է փոխպատվաստվում: Սովորաբար դա արվում է հատուկ դեպքերում, երբ չի ստացվում դոնորական սիրտ գտնել, իսկ ժամանակի սղությունն էլ թույլ չի տալիս սպասել: Բացի այդ՝ արհեստական սիրտը հետագայում միեւնույն է փոխարինվում է դոնորական սրտով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում