Հակաքաղցկեղային դեղորայքը կարող է հեպատիտ բուժել

23 ապրիլի, 2015  18:17

Հակաքաղցկեղային դեղորայքը բարձր արդյունավետություն ցույց տվեց հեպատիտ B-ի դեմ պայքարում: Այն կարողացավ քրոնիկ հիվանդ կրծողների բուժել: Այժմ դեղորայքը փորձարկվում է մարդկանց վրա:

Կրծողների վրա փորձարկումներն իրականացվում էին Ուոլթեր եւ Էլիզա Հոլի մելբուռնյան համալսարանի գիտնականների կողմից: Հեպատիտ B-ի բուժման համար օգտագործվում էր հակավիրուսային դեղորայքի համակցություն եւ Birinapant հակաքաղցկեղային դեղորայքը:

«Մենք հակավիրուսային հեպատիտի բուժման 100 տոկոսանոց արդյունավետություն արձանագրեցինք: Birinapant-ը նոր նյութ է, որը քայքայում է լյարդի B-ախտահարված բջիջները՝ առանց առողջ բջիջներին վնաս հասցնելու», - նշում է հետազոտության հեղինակ Մարկ Պելեգրինին:

 Դեղորայքի կլինիկական հետազոտություններն անցկացվում էին Մելբուռնում, Պերտում, Ադելաիդայում, եւ, հավանաբար, առաջիկայում այն կօգտագործվի բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում