Ցերեկային քնկոտություն. ինչո՞վ է այն վտանգավոր

28 ապրիլի, 2015  18:41

Որոշ մարդիկ ուզում են քնել ոչ միայն երեկոյան, այլ նաեւ ողջ օրվա ընթացքում: Սովորաբար մարդիկ ուշադրություն չեն դարձնում քնկոտության վրա, սակայն այս խնդիրը այդքան էլ անվտանգ չէ, եւ այն չի կարելի անտեսել, կարծում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրանը:

Վառ արտահայտված քնկոտությունը օրվա ընթցքում, եթե այն մշտական բնույթ է կրում եւ կապված չէ քնի օբյեկտիվ պակասի հետ, կարող է մի շարք վտանգավոր հիվանդությունների ախտանիշ լինել: Այդ պատճառով հարկ է դիմել բժշկի:

Ցերեկային քունը ոչ միայն կարող է խոսել խնդիրների մասին, այլ նաեւ հարուցել դրանք: Օրինակ, ինչպես նշեց Սամսոն Խաչատրյանը, կան տվյալներ, որ ՃՏՊ-ների պատճառը դեպքերի 20-25 տոկոսում այն է, որ մարդիկ ղեկին քնկոտ եւ ոչ ադեկվատ են լինում՝ չկարողանալով սթափ գնահատել իրավիճակը:

Ցերեկային քնկոտությունը նաև բացասաբար է ազդում կյանքի սոցիալական բնույթի վրա՝ մարդուն պակաս ակտիվ դարձնելով ողջ օրվա ընթացքում: Այսպիսի մարդը չի կարող եռանդով աշխատել,իսկ անձնական կյանքում էլ պակաս շփվող է դառնում:

Սամսոն Խաչատրյանը խորհուրդ է տալիս ցերակային քնկոտության առկայության դեպքում դիմել բժշկի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում