Մակաբույծ սնկերը մարդկությանը նոր ցավազրկող են պարգեւել

29 ապրիլի, 2015  21:00

Նոր դեղի հիմքում Կորդիցեպսի՝ միջատների վրա մակաբուծող սնկերի մասնիկներ են:

Դեղորայքը նախատեսված է օստեարթրիտով տառապող մարդկանց համար: Հայտնի է, որ սնկերը վաղուց են օգտագործվում չինական դասական բժշկության մեջ որպես ցավազրկող, եւ բրիտանացի գիտնականները որոշել են հետեւել իրենց չին գործընկերների օրինակին:

Դեղորայքն արդեն լավ արդյունքներ է ցույց տվել՝ ապացուցելով, որ դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, սակայն այժմ ավարտված է միայն հետազոտությունների առաջին փուլը:

Դեղի արտադրության վերաբերյալ վերջնական որոշումն ընդունվել է միայն կրծողների վրա մի քանի տարի այն փորձարկելուց հետո:

Բոլոր հետազոտությունները, հավանաբար, ավարտին կհասցվեն տաս տարվա ընթացքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում