Կանադացի գիտնականները արյան խմբի փոփոխության մեթոդ են մշակում

1 մայիսի, 2015  14:09

Ի՞նչ անել, եթե արյան երկրորդ խումբ ունեցող հիվանդը արյան փոխներարկման կարիք ունի, իսկ արյան բանկում միայն երրորդ պմբի արյուն կա: Մինչև վերջերս արյան խմբի փոփոխության բոլոր միջոցները թանկարժեք էին և անարդյունավետ, սակայն կանադական University of British Columbia համալասարանի գիտնականները նոր մեթոդ են բացահայտել, որը թույլ կտա օգտագործել դոնորական ցանկացած արյուն՝ անկախ խմբից:

Գիտնականները ֆերմենտ են բացահայտել, որ կարողանում հեռացնել արյան անտիգենները, որոնք բնորոշ են տվյալ խմբին, և վերացնում դրանք արյան առաջին խմբի նյութի, իսկ առաջին խումբ արդեն ունիվերսալ է հարմար է բոլոր հիվանդների համար: Այս ֆերմենտի մասին գիտությանը հայտնի էր դեռևս մի քանի տարի առաջ, սակայն գիտնականները մշակել են դրա սինթեզի ավելի հզոր ու արդյունավետ մեթոդ:

«Մենք մուտանտ ֆերմենտ ենք ստեղծել, որը առայժմ կատարյալ չէ: Ֆերմենտը կարող է հեռացնել արյան անտիգենների մեծ մասը, սակայն, որպեսզի այլ խմբերի դոնորական արյունը անվտանգ լինի մարդկանց մեծամասնության համար, դրանից պետք է հեռացնել ողջ շաքարը, քանի որ օտար հակագենների նույնիսկ փոքր քանակը կարող է ստիպել օրգանիզմին վանել դոնորական արյունը», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ Դեվիդ Քուանը:

Այժմ գիտնականները պետք է միջոց գտնեն արյան մեջ պարունակվող շաքարը հեռացնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում