Ո՞ր քաղցրավենիքն է ավելի օգտակար

2 մայիսի, 2015  23:48

Մասնագետների մեծամասնաության կարծիքով՝ քաղցրավենիքը վնասակար է առողջության համար, քանի որ նպաստում է դիաբետի, ճարպակալման, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրների ի հայտ գալուն: Սակայն, եթե Դուք քաղցրավենիք շատ եք սիրում, կարող եք ընտրել դրա այն տեսակը, որը, բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում:

Ստոկհոլմի համալսարանի գիտնականները պնդում են, որ ամենաօգտակար քաղցրավենիքն են ժելեն, մուրաբան ու մարմելադը, քանի որ դրանք պեկտին են պարունակում՝ աբսորբենտի հատկություններով նյութ:

«Պեկտինը ներծծող շատ ուժեղ հատկություններ ունի, դրանք ավելի ուժեղ են նմանատիպ այլ նյութերի հատկություններից: Այս հատկության շնորհիվ այն դուրս է բերում օրգանիզմից վնասակար նյութերը», - նշում են փորձագետները:

Կենդանիների վրա կատարված փորձարկումների շնորհիվ հաջողվել է պարզել, որ մարմելադը կարող է բարելավել լյարդի վիչակը նույնիսկ հեպատիտի դեպքում:

Շվեդական մասնագետները պարզաբանում են նաեւ, որ մարմելադից եւ մուրաբայից բացի, մեծ քանակությամբ պեկտին են պարունակում նաեւ սերկեւիլը, գազարը, բիբարը, դդումը, խնձորը, բալը, տանձը եւ մի շարք այլ մթերքներ:

Հիշեցնենք, որ, ինչպես ցույց են տալիս ընթացիկ հետազոտությունները, պեկտինային նյութերը ոչ միայն ներծծում են օրգանիզմի վնասակար նյութերը, այլ նաեւ նվազեցնում արյան մեջ վնասակար խոլեստերինի պարունակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում