Ո՞ր պանիրն է օգտակար առողջության համար

3 մայիսի, 2015  15:28

Պանիրը միջերկրածովային դիետայի բաղկացուցիչ մաս է, որը, շատ մասնագետների խոսքով, օգտակար է առողջության համար: Դիետոլոգ Ջուլիա Զումպանոն Քլիվլենդի կլինիկայից կպատմի այն մասին, ինչպես ընտրել ամենաօգտակար պանիրը:

Նրա խոսքով՝ շատ պանիր ուտել, ամեն դեպքում, պետք չէ, քանի որ, չնայած նրան, որ պանրի մեջ մեծ թվով կալցիում ու սպիտակուցներ են պարունակվում, այն պարունակում է նաեւ հարստացված ճարպեր, նատրիում եւ խոլեստերին, որոնք այդքան էլ օգտակար չեն սիրտ-անոթային համակարգի համար: Այդ պատճառով պանրին դիետոլոգը խորհուրդ է տալիս վերաբերվել այնպես, ինչպես համեմունքներին՝ այսինքն, չչարաշահել դրանք, այլ ուտել միայն համից հաճույք ստանալու համար:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս նաեւ երբեք չգնել այսպես կոչված «պանրային մթերքներ»՝ վերամշակված մթերքներ, որոնց մեջ արհեստական բաղադրիչներ եւ առողջության համար վտանգավոր հիդրոգենացված յուղեր են պարունակվում: Դրանց փոխարեն պետք է ընտրել րիկոտայի նման բնական պանիրներ, մասամբ անյուղ մոցարելա եւ ֆետա:

Ջուլիա Զումպանոյի խոսքով՝ վատ գաղափար չէ նաեւ ձեռք բերել պանիր, որը պատրաստած է մասամբ անյուղ կաթից, քանի որ այն պակաս յուղոտ չէ: Սակայն, պանիր ընտրելուց պետք է ուշադրություն դարձնել դրանում պարունակվող արհեստական բաղադրիչների, աղի, վնասակար յուղի եւ ճարպերի վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում