Սեզոնային ալերգիայի դեմ պայքարի 5 միջոց

2 մայիսի, 2015  22:36

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները սեզոնային ալերգիայի դեմ պայքարի հետեւյալ միջոցներն են առաջարկում.

Օդի խոնավացուցիչ

Այս սարքավորումը կարող է նկատելիորեն բարելավել Ձեր կյանքը՝ տան օդն ավելի խոնավ դարձնելով: Մասնագետները խորհուրդ են տալիս սարքավորումն օգտագործել դրա հզորության 30 կամ 50 տոկոսով եւ անպայման ֆիլտրած ջուր օգտագործել:

Վաղ բուժում

Մասնագետների խոսքով՝ ալերգիայի բուժման լավագույն ժամանակը գարունն է՝ վաղ գարունը, քանի որ այն ժամանակ, երբ ծառերը կսկսեն ծաղկել, ալերգիան եւս ծաղկում կապրի:

Ասթմա, այլ ոչ ալերգիա

Ծաղիկների փոշին կարող է ոչ միայն ալերգիա, այլ նաեւ ասթմա առաջացնել: Ասթմայի ախտանշանները տարբեր են, բայց, բժիշկների խոսքով, եթե Դուք փռշտում եք տաս օր շարունակ, կրծքի հատվածում ցավեր ունեք, օդի պակաս եք զգում, նախընտրելի է դիմել բժշկի:

Ճանապարհորդություն

Եթե Դուք ալերգիա ունեք, պետք է պատշաճ կարգով պատրաստվել ճանապարհորդություններին: Պարզեք, ինչ ալերգեններ կան այնտեղ, ուր պատրաստվում եք մեկնել, Ձեզ հետ դեղորայք վերցրեք: Անպայման փակեք հյուրանոցի պատուհանները:

Քուն

Թույլ մի տվեք ալերգիային խանգարել Ձեր քունը: Համոզվեք, որ Ձեր անկողինը մաքուր է եւ ալերգեններ չի պարունակում: Ազատվեք տան գորգերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում