Թբիլիսիում հայ իմպլանտոլոգները նորարարական տեխնիկա են ցուցադրել (ֆոտո)

5 մայիսի, 2015  20:13

Երեւանի Դիվիդենտ կլինիկայի մասնագետների բարձրակարգ մասնագիտական խումբը` Bredent Medical ընկերության խորհրդատու Դավիթ Գալստյանի գլխավորությամբ, Թբիլիսիում կայացած Իմպլանտոլոգների Երրորդ Միջազգային Կոնգրեսի ընթացքում կատարել է Fast & Fixed, ռեզորբցիայի ենթարկված ոսկրային հյուսվածքի վերականգնում սեփական ոսկրային հյուսվածքի օգտագործմամբ (ոսկրային բլոկի փոխպատվաստում) եւ սինուսլիֆթինգ ցուցադրական վիրահատություններ։

Կոնգրեսն անց է կացվել ապրիլի 24-26 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Կոնգրեսի շրջանակներում գերմանական Bredent Medical ընկերության ներկայացուցչությունը անկացրեց մի շարք միջոցառումներ.

Ապրիլի 26-ին բժիշկ Կիստլերը անցկացրեց պրեզենտացիա «Կոսմետոլոգիական խնդիրների լուծումը էսթետիկապես կարեւոր հատվածում փափուկ եւ կարծր հյուսվածքների հետ աշխատելու մեթոդների կիրառմամբ» թեմայով:

Ապրիլի 24-ից 25-ը իրականացվել են հետեւյալ վիրահատությունները.

Fast & Fixed, ռեզորբցիայի ենթարկված ոսկրային հյուսվածքի վերականգնում սեփական ոսկրային հյուսվածքի օգտագործմամբ (ոսկրային բլոկի փոխպատվաստում), սինուսլիֆթինգ: Նշենք, որ նման վիրահատություններ տարածաշրջանում կատարում է միայն Դիվիդենտ կլինիկայի մասնագետների խումբը: Մեր մասնագետները մշտապես անցնում են վերապատրաստում առաջատար գերամանական կլինիկաներում, որոնք մասնագիտացված են իմպլանտոլոգիայի ոլորտում:

Վիրահատությունների ընթացքը.

Քայքայված ատամների հեռացում, իմպլանտների տեղադրում եւ կամրջաձեւ անշարժ կոնստրուկցիայի  միաժամանակյա ֆիքսում:

Վիրահատությունը կատարվել է Fast & Fixed եղանակով, որը հնարավորություն է տալիս տեղադրել իմպլանտներ եւ անշարժ կամուրջ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Նույն օրը տեղադրվում են ֆիքսված ատամներ, ընդ որում ավանդական իմպլանտոլոգիայի համար ոսկրի ոչ բավարար ծավալը այս դեպքում խոչընդոտ չի հանդիսանում:

Ըստ էության, Bredent Medical ընկերության հատուկ իմպլանտների եւ աբատմենտների կիրառումը թույլ է տալիս խուսափել ոսկրի փոխպատվաստումից` օգտագործելով ոսկրի առկա ծավալը: Արդեն մի քանի ժամ անց պացիենտը կարող է ծամել սնունդը ֆիքսված ատամներով:

Ռեզորբցիայի ենթարկված ոսկրային հյուսվածքի վերականգնում սեփական ոսկրային հյուսվածքի օգտագործմամբ (ոսկրային բլոկի փոխպատվաստում): Վիրահատության ժամանակ ոսկրի անհրաժեշտ քանակը վերցվում է ծնոտի մի հատվածից (դոնորական հատված), նախապատրաստվում, մշակվում եւ ամրացվում ծնոտի այն հատվածում, որտեղ պետք է վերականգնել ատրոֆիայի ենթարկված ոսկորը: Այդ հատվածում նախատեսվում է կատարել իմպլանտացիա:

Սինուսլիֆտինգ վիրահատություն, որի ընթացքում բացվում է հայմորյան ծոցի առջեւի կողային պատը, առաջացած տարածությունը լցվում է օստեոպլաստիկ նյութով, ինչպես նաեւ միաժամանակ տեղադրվում են իմպլանտները: Վիրահատությունը կատարվում է հետեւյալ նպատակով. վերին ծնոտի շրջանում ալվեոլյար ելունի` ոսկրային հյուսվածքի ծավալի անհրաժեշտ հաստությունը ապահովելու համար, որը բավարար կլինի իմպլանտի տեղադրման համար, դա նպաստում է նրան, որ ստեղծվեն պայմաններ ծնոտի կողային հատվածներում օկլյուզիոն ծանրաբեռնվածության համարժեք բաշխվելու համար: Վիրահատության ընթացքում օգտագործվել են Bredent Medical ընկերության սինթետիկ ոսկոր եւ մեմբրան:

Բոլոր վիրահատությունների ընթացքում օգտագործվել է PRF` աճի գործոններով  հարստացված շիճուկ: Տվյալ տեխնելոգիայի հիմքում ընկած է սպիտակուցներից պատրաստված դեղամիջոց, սպիտակուցները ստացվում են պացիենտի արյունից, դրանք ունեն կենսաբանական ակտիվություն, այդ թվում աճի գործոններ, որոնք խթանում եւ արագացնում են հյուսվածքի ռեգեներացիան:

Աշխատանքների ընթացքում իրականացվել են շնորհանդեսներ, դեպքերի քննարկում, տարբեր խորհրդատվություններ, այդ թվում տեխնիկական մասով` իմպլանտների վրա երկարաժամկետ ժամանակավոր անշարժ կոնստրուկցիայի պատրաստում:

src="/static/content/03_may_2015/11160665_467724290049744_3960440507180841117_n_1_2.jpg" width="658" height="438" />

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում