ՁԻԱՀ-ից մահացած 5 հայտնի մարդ

17 մայիսի, 2015  22:32

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա մայիսի երրորդ կիրակին հռչակվել է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օր: Այս տարի այն նշվում է մայիսի 17-ին: NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում ՁԻԱՀ-ից մահացած 5 հանրահայտ մարդկանց:

Ֆրեդի Մերկուրի

Հայտնի երգիչ ու երաժիշտ, որը Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի հետ համատեղ հիմնել է Queen խումբը: Մերկուրին ավելի քան 700 համերգներով է հանդես եկել, վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ: 1987 թվականին նրա մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել, որից հետո նա ապրել է 4 տարի եւ մահացել 1991 թվականի նոյեմբերին: Հենց Ֆրեդիի մահից հետո ՁԻԱՀ-ի խնդիրը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Էստեբան դե Խեսուս

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, որը նոկաուտով հաղթանակ է տարել հայտնի Էլ Տարիտի նկատմամբ: Էստեբան դե Խեսուսը ավարտել է իր մարզական կարիերան 57 պաշտոնական հաղթանակով (որոնցից 32-ը նոկաուտով) եւ 5 պարտությամբ: 1981 թվականին նա դատապարտվեց ցմահ ազատազրկման 17 տարեկան մի երիտասարդի սպանելու համար եւ պատիժը կրելու ընթացքում վարակվեց ՁԻԱՀ-ով: Մահացել է 1989 թվականին:

Ռուդոլֆ Նուրեեւ

Հայտնի սովետական բալերոն, որը ելույթներ է ունեցել Կիրովի բալետում եւ մշտապես գտնվել է ԿԳԲ-ի խիստ հսկողության տակ՝ արտերկիր հաճախակի մեկնելու պատճառով: Մահացել է ՁԻԱՀ-ից 1993 թվականին:

Հովարդ Աշման

Հայտնի ամերիկյան դրամատուրգ, բանաստեղծ եւ երգահան, ռեժիսյոր: «Փոքրիկ ջրահարսում», ինչպես նաեւ «Գեղեցկուհին ու հրեշը» մուլտֆիլմերում հնչում են նրա երգերը: Գրեմի կրկնակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս», ինչպես նաեւ Օսկար մրցանակաբաշխության հաղթող: Մահացել է ՁԻԱՀ-ից 1991 թվականին:

Էնթոնի Պերկենս

Հայտնի ամերիկյան դերասան, որը 1957 թվականին Օսկարի է արժանացել, ինչպես նաեւ եղել է «Ոսկե գլոբուսի» հաղթող: 1960 թվականին խաղացել է իր ամենահայտնի դերը՝ Նորման Բեյթս Ալֆրեդ Հիչկոկի «Խելագարը» ֆիլմում: ՁԻԱՀ-ն ախտորոշվել է 1989 թվականին, մահացել է 1992-ին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում