Ճարպը օգտակար է առողջության համար

18 մայիսի, 2015  15:42

Նախկինում ընդունված էր կարծել, որ ճարպերի օգտագործումը նախընտրելի է սահմանափակել, սակայն ժամանակակից գիտնականները հերքում են այս տեսակետը  եւ նշում, որ խոլեստերոլի, սրտային հիվանդությունների եւ ճարպակալման հիմնական պատճառը ճարպը չէ: Ավելին՝ ճարպը նույնիսկ օգտակար է:

Ամերիկացի գիտնական Դեվիդ Պերլմուտերի՝ «Սնունդն ու ուղեղը» («GrainBrain») գրքի հեղինակի խոսքով՝ ճարպն անհրաժեշտ է ուղեղի նորմալ գործունեության եւ այն տարիքային գործոնների ազդեցությունից պաշտպանելու համար, իսկ ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգը փաստացի զրկում է ուղեղն այս ամենից:  

Ճարպը անհրաժեշտ է նաեւ թոքերի առողջության համար: Մասնագետների խոսքով՝ մարդու թոքերը ծածկված են այնպիսի նյութով, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է հագեցած ճարպից: Իրենց հետազոտություններում բժիշկները բազմիցս եկել են այն եզրակացության, որ ճարպի անբավարար քանակը սննդակարգում վնասում է թոքերի ճարպային շերտը եւ, որպես հետեւանք, ասթմա առաջացնում:

Բացի այդ՝ ճարպը նպաստում է նաեւ իմունիտետի՝ պաթոգեն գործոնների նկատմամբ կայունությանը: Մայքլ եւ Մերի Իդիսների կողմից ձեռնարկած հետազոտությունը բացահայտում է օրգանիզմի իմունային համակարգի եւ ճարպերի օգտագործման միջեւ կապը:

Տարբեր գիտնականներ ժամանակին ապացուցել են, որ սննդակարգում ճարպի առկայությունը աանհրաժեշտ է մաշկի առողջության եւ սրտամկանի նորմալ աշխատանքի համար: Ճարպի անբավարար քանակության դեպքում մաշկը կարող է սկսել չորանալ եւ թեփոտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում