Ինչու՞ չի կարելի հաճախ լվանալ կրծկալները

19 մայիսի, 2015  23:56

Կրծկալները տաս օրը մեկ պետք է լվանալ, բայց ոչ ավելի հաճախ, հակառակ դեպքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են վնասել իրենց կուրծքը, նշում են փորձագետները:

Նրանց խոսքով՝ հաճախ լվացվող կրծկալները կարող են մաշվել, ինչը կբերի նրան, որ դրանք պակաս էլաստիկ կդառնան: Իսկ դա, իր հերթին, վնասակար է կնոջ համար:  

«Հաճախակի լվացումը կարող բացասաբար անդրադառնալ կրծկալի էլաստիկության վրա, որը բացարձակ անհրաժեշտություն է կրծքի համար, - նշում է Good Housekeeping Institute-ին կից տեքստիլ լաբորատորիայի վերլուծաբան Լեկսի Սաքսը, - եթե Դուք քրտնում եք, ապա կարող եք նույն կրծկալը հագնել 3-4 անգամ, այսինքն՝ օգտագործել այն 10 օր առանց լվանալու: Բայց դա, այնումենայնիվ, կապված է Ձեր ֆիզիկական ակտիվության մակարդակից»:

Իչ վերաբերվում է սպորտային կրծկալներին, ապա դրանք կարելի է ավելի հաճախ լվանալ: Ընդհանուր առմամբ, Լեկսին խորհուրդ է տալիս կանանց մի քանի կրծկալ ունենալ, որոնք անհրաժեշտ է մերթընդմերթ փոխել՝ դրանց էլաստիկություն պահպանելու համար: Ընդ որում՝ կարելի է մի կրծկալ հագնել երկու օրվա ընթացքում: Մի մոռացեք հանել այն գիշերը, որպեսզի այն կարողանա վերականգնել իր էլաստիկությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում