Սուրճը փրկու՞մ է էրեկտիլ դիսֆունկցիայից

23 մայիսի, 2015  23:35

Այն տղամարդիկ, որոնք օրական մեկ կամ երկու բաժակ սուրճ են խմում, ավելի հազվադեպ են բախվում էրեկտիլ դիսֆունկցիայի հետ:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, արագ լուծվող սուրճի մեկ բաժակի մեջ մոտ 100 միլիգրամ կոֆեին է պարունակվում, սովորական սուրճի մեկ բաժակի մեջ՝ մոտավորապես 140 միլիգրամ: Մեկ բաժակ թեյի եւ մի շիշ կոլայի մեջ՝ 75 եւ 40 միլիգրամ համապատասխանաբար:

Այն տղամարդիկ, որոնք օրական 85-170 միլիգրամ են օգտագործում, 42 տոկոսով ավելի հազվադեպ են պոտենցիայի հետ կապված խնդիրներ ունենում՝ այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես կոֆեին չեն օգտագործում: Կոֆեինն օգնում է նույնիսկ ավելորդ քաշ կամ բարձր զարկերակային ճնշում ունեցող տղամարդկանց (էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացմանը նպաստող գործոններ): Իսկ ահա դիաբետի դեպքում կոֆեինը չի օգնում:

Այսպիսին են Տեքսասի համալսարանի գիտնականների եզրակացությունները: Հետազոտողների խոսքով՝ կոֆեինը օրգանիզմում շղթայական ռեակցիա է սկզբնավորում, որը հանգեցնում է առնանդամի անոթների թուլացմանը եւ բարելավում դրա սնուցումն արյունով: Նրանք հետազոտել են գրեթե 4 հազար տղամարդ, որոնք հետազոտության ամբողջ ընթացքում ամեն օր տեղեկություններ էին տրամադրում իրենց սննդակարգի վերաբերյալ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում