Կրկնակի մաստէկտոմիա անցած կանայք նկարվում են թոփլես (ֆոտո)

26 մայիսի, 2015  23:52

Կրկնակի մաստէկտոմիան անցած եւ կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանայք նկարվել են թոփլես ունիսեքս Play Out ներքնաշորերի գովազդում: Էմիլի Ջենսենը եւ Ջոդի Դաեկսը Սիեթլիս եւ Մելանի Տեստան Բրուքլինից լուսանկարվել են գովազդում անդրոգին մոդել Ռեյնի Դովի հետ:

Ինչպես նշեցին Play Out հիմնադիրները, այս գովազդային արշավը կրծքագեղձի քաղցկեղի մասին չէ, այլ ներքնաշորերի, կանացիության, առողջության, հոգատարության եւ ԼԳԲՏ ներկայացուցիչների շրջանում քաղցկեղի մասին:

Լուսանկարներում կարելի է տեսնել, ինչպես են կանայք, որոնք կրծքի հեռացումից հետո ռեկոնստրուկցիա չեն արել եւ իմպլանտներ չեն տեղադրել, գրկախառնվում են, մաքրում ատամները եւ ապրում սովորական կյանքով: Բայց՝ միայն  Play Out ներքնաշորերով, որոնք նախատեսված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում