Ինչ կարող է պատմել մարդու բնավորության մասին նրա ֆեյսբուքյան էջը

30 մայիսի, 2015  16:28

Ֆեյսբուքյան էջը շատ բան կարող է պատմել իր տիրոջ մասին, նշում են Բրունելի համալսարանի գիտնականները: Նոր հետազոտության շրջանակներում նրանք վերլուծել են ֆեսբուքյան էջ ունեցող 555 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները: Վերլուծության հիման վրա մարդկանց բաժանել են 5 խմբի.

Էքստրավերտներ, որոնք, որպես կանոն, չեն գրում անձնական կյանքի մասին: Նրանք ավելի հաճախ կիսվում են ընկերների հետ վիրտուալ տեղեկությունները՝ համերգներ, ֆիլմերի դիտում, այլ հասարակական իրադարձություններ: Ցածր ինքնագնահատակով մարդիկ հաճախ են գրում իրենց երկրորդ կեսի համար: Նրանք պատրաստ են ցույց տալ իրենց զուգընկերոջը ամեն վայրկյան՝ հայտնելով ամբողջ աշխարհին, որ շատ երջանիկ են: Նյարդային տիպի օգտատերերը ավլի հաճախ են թարմացնում իրենց էջը եւ անպայման իրենք են որեւէ գրություն թողնում: «Այս մարդիկ ցանկանում են, ուշադրություն գրավել, բարձր գնահատականի արժանանալ ֆեյսբուքյան ընկերների կողմից: Նրանք, որպես, կանոն, «սնվում են» ուրիշների էմոցիաներով», - կարծում են հոգեբանները: Երջանիկ ընտանեկան կյանքով ապրողները, սովորաբար, ձգտում են ընկերների հետ կիսվել իրենց ընտանեկան նկարներով: Այս կերպ նրանք ասես մրցակցում են այլ ծնողների հետ: Իսկ ահա սննդի, սպորտի եւ ճանապարհորդությունների հետ կապված տեղեկություններ ավելի հաճախ հրապարակում են «նարցիսները», որոնք պատրաստ են ամեն վայրկյան մի ամբողջ դասախոսություն կարդալ առողջ ապրելակերպի, սննդակարգի, մարզվելու անհրաժեշտության մասին:

Գիտնականները խորհուրդ են տալիս եւս մեկ անգամ ուշադիր զննել սեփական ֆեյսբուքյան էջը եւ մտածել այն բանի շուրջ, թե ինչ կարող է պատմել այն Ձեր մասին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում