Բրիտանիայում քառյակ է ծնվել՝ առանց ԱՄԲ-ի ու տարբեր ձվաբջիջներից

22 հունիսի, 2015  22:33

Ամելիան, Սոֆիան, Ասթոնն ու Ռոմանը քառյակ են, սակայն քառյակի համար նույնիսկ նրանք շատ անսովոր են: Բանն այն է, որ նրանց ծնողները՝ Կաթալինա Մարտինն ու Մեթյու Դեվիսը, բեղմնավորել են նրանց բնական ճանապարհով՝ առանց որեւէ բուժման: Ավելին՝ չորսն էլ տարբեր ձվաբջիջներից եեն:

Ամեն տարի Բրիտանիայում ծնվում է մոտ 3-4 քառյակ, սակայն դրանց մեծամասնությունը տարբեր ձվաբջիջներից են: Այսինքն՝ բեղմնավորման ընթացքում բեղմնավորվում է մեկ կամ երկու ձվաբջիջ, որոնք այնուհետեւ կիսվում են: Իսկ ահա այս երեխաների դեպքում բեղմնավորվել է միանգամից 4 ձվաբջիջ:

Բրիտանական փորձագետները առաջին անգամ են այսպիսի դեպք տեսնում: Նրանց խոսքով՝ տարբեր ձվաբջիջներից ծնված բոլոր երեխաները, որոնց նրանք տեսել են նախկինում, լույս աշխարհ են եկել ԱՄԲ-ի արդյունքում, սակայն ոչ՝ բնական բեղմնավորման:

Կաթալինա Մարթինն ու Մեթյու Դեվիսը մեկ երեխա ունեն նախկին ամուսնություններից, սակայն շատ էին ցանկանում նաեւ ընդհանուր երեխա ունենալ: Սակայն Կաթալինան ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ ուներ: Այնումենայնիվ, մի գեղեցիկ օր նա հասկացավ, որ հղի է: Իսկ սոնոգրաֆիկ հետազոտությունը ցույց տվեց, որ կինը ոչ թե մեկ երեխա է սպասում, այլ մի քանի: Սոնոգրաֆիստից մի ամբողջ հավերժություն պահանջվեց էկրանի պատկերները ուսումնասիրելու համար: Սակայն ի վերջո նա հայտարարեց, որ երեխաները երեքն են կամ չորսը:

Քառյակը (երկու աղջիկ եւ երկու տղա) լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով այս տարվա փետրվարին՝ հղիության 30-րդ շաբաթում:

Այժմ երեխաները 4 ամսական են, բոլորն էլ տարբեր բնավորություն ունեն, իսկ արտաքնապես միմյանց նման չեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում