Մալայզիայում կանայք կծննդաբերեն հատուկ շալվարներով (ֆոտո)

27 հունիսի, 2015  23:51

Մալայզիայում հագուստ արտադրող ընկերություններից մեկը հատուկ շալվար է ստեղծել, որոնք թույլ կտան թաքցնել կանանց մարմնի ինտիմ մասերը:

Ընկերությունը պնդում է, որ մալայզիական կանանց մեծ մասը ծննդաբերում է սարոնգներում, այդ պատճառով այս նոր շալվարը թույլ կտա ծննդաբերության ժամանակ տղամարդ բժիշկների առջեւ մերկացրած մարմնի մասերը խիստ նվազեցնել:

MamaPride ընկերության շալվարը կծածկի ծննդակի ազդրերն ու ծնկները:

Արտադրողը պնդում է որ սա հղիության համար նախատեսված այսօրինակ առաջին շալվարն է աշխարհում: Դրանց վաճառքն արդեն իսկ սկսվել է համացանցի մջոցով, գինը կկազմի մոտավորապես $30: Առայժմ հասանելի է շալվարի երեք տարբերակ՝ մեծ, շատ մեծ եւ շատ-շատ մեծ:

Իր կայքում արտադրողը նշում է, որ որոշ կանայք այս մահմեդական երկրում համաձայն չեն տղամարդ բժիշկների կողմից ծննդաբերությունը ընդունելու պրակտիկայի հետ, իսկ այս կանանց համեստությունն էլ շատ հաճախ անտեսվում է ծննդաբերության ժամանակ:

«Մի՞թե մենք պետք է շարունակենք այս կերպ անտեսել մեր կանանց պատիվը, - հարցնում են հագուստ վաճառողները, - ու՞ր մնաց մահմեդական կանանց պատիվը: Մենք փորձում ենք այլընտրանք ստեղծել, որը չի խանգարի ծննդաբերությանը, բայց նաեւ կծածկի մարմնի այն մասերը, որոնք տղամարդուն տեսնել պետք չէ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում