3 բաժակ սուրճը նվազեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը

29 հունիսի, 2015  22:24

Օրական 3-5 բաժակ սուրճը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 21 տոկոսով: Այս մասին գիտնականները հայտնել են Սրտաբանների Եվրոպական Ասոցիացիայի հանդիպման ժամանակ:

Institute for Scientific Information on Coffee-ում լուսյ տեսած հետազոտությունը նաեւ ցույց տվեց, որ սուրճը նվազեցնում է երկրորդ տիպի դիաբետի զարգացման պատճառները 25 տոկոսով:

Զեկույցի համաձայն՝ ճիշտ սննդակարգը, ալկոհոլի սահամանափակ կիրառումը, ծխելուց հրաժարվելը, ֆիզիկական ակտիվությունը եւ գոտկատեղի շրջանում ճարպից ազատվելը տղամարդկանց մոտ նվազեցնում են սրտային նոպայի հավանականությունը 79 տոկոսով, իսկ կանանց մոտ՝ 50 տոկոսով:

Նշենք, որ սիրտ-անոթային հիվանդությունները ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաեւ Հայաստանում, մահացության հիմնական պատճառներից են: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում