Պասուց սննդակարգը ավելի երկարակյաց է դարձնում

30 հունիսի, 2015  13:51

Ճարպերով ու կալորիաներով հարուստ մթերքների սահմանափակ ընդգրկումը սննդակարգում կարող է օգնել մարդուն ավելի երկարակայց դառնալ: Հետազոտողների ստացած տվյալների համաձայն՝ բավական է պահպանել պասուց սննդակարգն ամսվա մեջ հինգ օր շարունակ եւ արդյունքը նկատելի կլինի արդեն երեք ամսից:

«Երկարակեցության վրա դրական ազդելու համար այս սննդակարգը իսկապես կարելի է խորհուրդ տալ պացիենտներին», - նշում է Իտալիայի մոլեկուլյար ինստիտուտի եւ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները:

Այն էֆեկտը, որի մասին խոսում են գիտնականները, օրգանիզմի գործառույթներում տեղի ունեցող պոզիտիվ փոփոխություններ են, որոնք բժիշկները կապում են երկարակեցության ամրապնդման հետ: Մասնավորապես, շնորհիվ այս պասուց սննդակարգի, նվազում է քաղցկեղի, դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Հենց դա էլ նպաստում է ավելի ամուր առողջության կայացմանը: 

Նշենք, որ հետազոտողները առաջին անգամ չէ, որ խոսում են սննդկարգի սահմանափակման անհրաժեշտության մասին: Այս տեսության կողմնակիցները կարծում են, որ պասուց սննդակարգը եւ նույնիսկ սովապահությունը նպաստում են իմունային համակարգի «վերագործարկմանը» եւ, որպես հետեւանք, վնասված բջիջներից օրգանիզմի մաքրման: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում