Որտե՞ղ է ճիշտ ցավազրկում անել. պալատում թե վիրահատարանում

2 հուլիսի, 2015  19:40

Որտե՞ղ եւ երբ է ավելի ճիշտ պացիենտին ցավազրկում անել՝ պալատում թե վիրահատարանում: Այս հարցի շուրջ այսօր վիճում են բազմաթիվ անեստեզիոլոգներ ամբողջ աշխարհում: Որոշ մասնագետներ շատ հիմնավորված պնդում են, որ ցավազրկում պետք է պալատում անել, մյուսները՝ որ վիրահատարանից դուրս ոչինչ անել պետք չէ:

Ռաֆֆի Ավիտսյանը՝ Cleveland Clinic Foundation-ի բժիշկ-անեստեզիոլոլգը, որը մասնագիտանում է ուղեղի վիրահատությունների դեպքում արվող ցավազրկման վրա, NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ անեստեզիայի նկատմամբ մոտեցումները մշտապես տարբեր են լինում: Ամեն ինչ կախված է երկրից եւ կլինիկայից: Մեծ Բրիտանիայում, օրինակ, նարկոզը տալիս պալատում, իսկ այնուհետեւ քնած պացիենտին տեղափոխում են վիրահատարան: Իսկ ԱՄՆ-ում՝ այն կլինիկայում, որտեղ աշխատում է մեր զրուցակիցը, պալատում ընդամենը մի քանի դեղ են տալիս, իսկ նարկոզը տալիս են միայն վիրահատարանում:

Գոյություն ունի կարծիք, որ եթե վիրահատարանում պացիենտը գիտակից է, նա մեծ սթրես է ապրում՝ տեսնելով բժշկական գործիքները: Այդ պատճառով շատերը նախընտրում են, որ պացիենտը վիրահատարան բերվի քնած վիճակում:

«Այո, դա այդպես է, պացիենտը կարող է սթրես տանել վիրահատարանում, սակայն կան դեղեր, որոնք մեղմում են այդ սթրեսը: Մյուս կողմից՝ եթե անեստեզիան արվի պալատում, պացիենտի մոտ շնչառական խնդիրն կսկսվեն, եւ ի՞նչ անել այդ դեպքում», - հարցնում է Ռաֆֆի Ավիտսյանը՝ բացատրելով, որ այս տեսակետից շատ ավելի անվտանգ է նարկոզն անել վիրահատարանում, որտեղ ձեռքի տակ կան բոլոր միջոցները՝ պացիենտին անհապահ օգնություն ցույց տալու համար:

Ռաֆի Ավիտսյանի խոսքով՝ Հայաստանում պետք է սեփական մոտեցումներ մշակեն այս հարցի նկատմամբ, իսկ պարզապես վերցնել ուրիշի փորձը, ուրիշի աշխատանքին մոդելը, այդքան էլ ճիշտ չէ:

«Ինչպես նշում են ամերիկացիները, միեւնույն ձեռնոցը չի կարող հարմար լինել բոլոր ձեռքերի համար: Հայաստանում պետք է սեփական համակարգը լինի, որը ստեղծվել է այլ բժիշկների փորձի հիման վրա: Սակայն պետք չէ վերցնել պատրաստի համակարգը ուրիշից, քանի որ այն կարող է արդյունավետ լինել միայն տվյալ պայմաններում: Եթե լիներ մեկ իդեալական համակարգ, այն կօգտագործեին բոլոր կլինիկաներում: Սակայն այդպիսին չկա, այդ պատճառով պետք է փնտրել այն, ինչ հարմար է տվյալ կոնկրետ պայմաններին»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում