UpToDate տեղեկատվական ռեսուրսը հասանելի կլինի նաեւ Երեւանի բժշկական համալսարանին

2 հուլիսի, 2015  23:48

Այժմ գործադրվում են բոլոր ջանքերը Երեւանի պետական բժշկական համալսարանին բժշկական տեղեկատվական UpToDate ռեսուրսը հասանելի հասանելի դարձնելու համար: Այս մասին հայտնեց Սթենֆորդի համալսարանի թերապեւտ-էնդոկրինոլոգ Մարիամ Մանուկյանը:

«Սա թանկ հաճույք է, պետք է նշել: Լիցենզիան արժե մոտ $50 հազար: Սակայն այդ ռեսուրսն իսկապես այդքան արժե, քանի որ այն հնարավորություն է տալիս բժիշկներին ստանալ այլ բժիշկների բարձր մասնագիտական մակարդակի կոնսուլտացիաներ: Բժիշկը չի կարող իմանալ ամեն ինչ: Լինում են դեպքեր, որոնք նա հանդիպում է առաջին անգամ: Այսպես, եթե կան որոշակի կասկածներ կամ գիտելիքի պակաս որեւէ ոլորտում, UpToDate –ի միջոցով կարելի է ստանալ գործնական խորհրդատվություն», - պատմեց Մանուկյանը՝ հավելելով, որ ռեսուրսը սինթեզում է ամենաակտուալ բժշկական տեղեկությունները, որոնք հիմնված են ապացուցական բժշկության սկզբունքների վրա:

Լիզենզիան ձեռք բերելուց հետո ռեսուրսից կկարողանան օգտվել ոչ միայն բժիշկներն ու դասախոսները, այլ նաեւ ուսանողները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում