4 տարածված միֆ վայրի կենդանիների հարձակումների մասին

7 հուլիսի, 2015  21:36

Foxnews.com-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 4 4 տարածված միֆ վայրի կենդանիների հարձակումների մասին

 

Միզել մեդուզայի հարվածած տեղերի վրա

Մեդուզաները կարող են շատ ցավոտ կերպով խայթել: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, միզել մեդուզայի հարվածած տեղերի վրա պետք չէ՝ չնայած նրան, որ դա ցույց են տալիս շատ ֆիլմերում:

Արտածծել օձի թույնը վերքից

Բանն այն է, որ խայթելուց հետո օձի թույնը միանգամից թափանցում է մարդու ավիշային համակարգ, եւ այս մեթոդը դժվար թե օգնի:

Շնաձկները զգում են մեկ կաթիլ արյան հոտը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից

Շնաձկները իսկպաես լավ հոտառություն ունեն, սակայն մեկ կաթիլ արյան հոտը նրանք զգալ չեն կարող, սա միֆ է:

Արջերը զգում են դաշտանային արյան հոտը

1967 թվականին ԱՄՆ-ում կենդանաբանական այգիներից մեկում արջը սպանեց երկու կնոջ, որից մեկի մոտ դաշտան էր: Այդ պահից ի վեր այգու աշխատակիցները զգուշացնում էին, որ դաշտանային արյան հոտը կարող է արջի հարձակման պատճառ դառնալ, սակայն դա որեւէ կերպ չի հաստատվում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում