Ավիշային հանգույցների ճառագայթային թերապիան կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի կրկնումը

23 հուլիսի, 2015  21:42

Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու հետազոտությունների հեղինակները: Հետազոտությունները լույս են տեսել New England Journal of Medicine-ում: Գիտնականների խոսքով՝ թերապիան պետք է ազդի ոչ միայն կրծքագեղձի, այլ նաեւ ավիշային հանգուցների վրա, եւ դա կարող է օգնել կանխարգելել հիվանդության տարածումը:

Սովորաբար ճառագայթային թերապիան իրականացնում լամպէկտոմիայից կամ մաստէկտոմիայից հետո, որպեսզի բացառվի հիվանդության կրկնվելն ու տարածվելը:

Առաջին հետազոտությանը, որը իրականացվել է Juravinski Cancer Center-ի կողմից (Կանադա) մասնակցել է ավելի քան 1800 կին: Երկրորդ հետազոտությունը անցկացվել է Radboud University Medical Center-ում (Հոլանդիա), դրան մասնակցել է 400 կին: Նրանք բոլորն էլ ճառագայթային թերապիայից առաջ ենթարկվել են լամպէկտոմիայի կամ մաստէկտոմիայի:

Հետազտության հեղինակները նաեւ համեմատել այն կանանց արդյունքները, որոնց դեպքում ճառագայթվել է միայն կուրծքը, այն կանանց արդյունքների հետ, որոնց դեպքում ճառագայթման է ենթարկվել նաեւ ավիշային համակարգը: Երկու հետազոտություններն էլ ցույց տվեցին, որ ճառագայթային թերապիան չի ազդում կանանց ապաքինման մակարդակի վրա, սակայն նվազեցնում է հիվանդության կրկնման ռիսկը: Եվ այն շատ ավելի արդյունավետ է այն դեպքում երբ ճառագայթվում են եւ կուրծքը, եւ ավիշները:

Ինչպես նշեց բժիշկ Ռախուլ Թենդուլկարը Քլիվլենդի կլինիկայից, այս հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքագեղձի քաղցկեղի բուժումը անձնավորված մոտեցում է ենթադրում:

«Կան սրտի քաղցկեղի տարբեր տեսակներ եւ շատ գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն ամեն պացիենտի բուժման պլանը կազմելիս», - նշեց նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում